Հայաստանի և Բելառուսի մշակույթի նախարարությունների միջև 2019-2022թթ. փոխգործակցության ծրագիր է ստորագրվել

Հայաստանի և Բելառուսի մշակույթի նախարարությունների միջև 2019-2022թթ. փոխգործակցության ծրագիր է ստորագրվել

Դեկտեմբերի 28-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության մշակույթի նախարարությունների միջև համաձայնեցված՝ 2019-2022թթ. համար փոխգործակցության ծրագրի ստորագրման արարողությունը։ Այս մասին հայտնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից։

Հայկական կողմից ծրագիրը ստորագրել է Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը, բելառուսական կողմից՝ մշակույթի նախարար Յուրի Բոնդարը (Юрий Бондарь)։

Ստորագրման արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում երկուստեք ընդգծվել է ծրագրով նախատեսված միջոցառումների (փոխադարձության սկզբունքով ազգային մշակույթի և կինոյի օրեր, թատրոնների և երաժշտական, պարային համույթների հյուրախաղեր և այլն) կարևորությունը՝ երկկողմ փոխգործակցության խթանման ներքո։

2019 թվականին Բելառուսում նախատեսվող` Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի 150-ամյակներին նվիրված միջոցառումների համատեքստում անդրադարձ է կատարվել դեսպանության և ԲՀ մշակույթի նախարարության հետագա փոխգործակցության հարցերին։

Աղբյուր` Panorama.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում