ԵՊՀ-ում շուրջ 2 ամիս տևած ուսումնասիրության արդյունքները ուղարվեց դատախազություն. Սանասարյան

ԵՊՀ-ում շուրջ 2 ամիս տևած ուսումնասիրության արդյունքները ուղարվեց դատախազություն. Սանասարյան

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքի իր էում գրառում է կատարել, որում, մասնավորապես, նշված է.

«Հանրային հաշվետվություն

ԵՊՀ-ում շուրջ 2 ամիս տևած ուսումնասիրության արդյունքները ուղարվեց դատախազություն։ Ըստ մեր նախնական գնահատականի հիմնադրամին հասցվել է ավելի քան 800 մլն դրամի վնաս։ Սակայն հավաստիացնում եմ, որ եթե ավելի երկար ուսումնասիրեինք, վնասների արձանագրումները կավելանային։

ԵՊՀ ուսումնասիրության վերաբերյալ մանրամասն ներկայացնելու ենք առաջիկա ասուլիսի ժամանակ։

Սիրում եմ բոլորիդ»:

Եպհ մամուլի քարտուղարն էլ տեղեկացրել է, որ այսօր՝ ժամը 22.00-ին, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն իր կաբինետում ասուլիս կհրավիրի։

Աղբյուր` Panorama.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում