«Մադրիդցիներն աշխարհում» ճանապարհորդական հեռուստանախագիծը եղել է Հայաստանում

«Մադրիդցիներն աշխարհում» ճանապարհորդական հեռուստանախագիծը եղել է Հայաստանում

Իսպանիայի «Telemadrid» հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող ամենահայտնի ճանապարհորդական հեռուստանախգծերից մեկը՝ «Մադրիդցիներն աշխարհում», այցելել է Հայաստան։ Հայաստանում նկարված հաղորդումը իսպանական եթերում կլինի վաղը՝ հունվարի 15-ին, Իսպանիայի ժամանակով 22.30-ին։

«Telemadrid»-ի կայքում հրապարակվել է հաղորդման կարճ տեսանյութը։

Նշվում է, որ «Մադրիդցիներն աշխարհում»-ն այցելել է Հայաստան, մի փոքրիկ երկիր, որը ժամանակին խորհրդային հանրապետություն էր։

«Առասպելական Արարատի հետ միասին, Հայաստանն այնպիսի անձանց ծագման վայրն է, ինչպիսիք են Քարդաշյան քույրերը, Ուելսի արքայադուստր Դիանան կամ Շերը։ Ավելին, Հայաստանն առաջին երկիրն է, որ ընդունել է քրիստոնեությունը որպես պետական կրոն»,-ասվում է կայքում։

Աղբյուր՝ Panorama.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում