Մարդ չի կարող սուրբ լինի իր խոհանոցի մեջ…

Մարդ չի կարող սուրբ լինի իր խոհանոցի մեջ…

Անատոլ Ֆրանսը փոքր տարիքում հիացմունքով էր կարդացել Սիմեոն Սյունակյացի պատմությունը, ով 30 տարիներ շարունակ ապրել է 60 ոտնաչափ բարձրությամբ մի սյան գագաթին` Ասորիքում: Ինքն էլ ուզեց նույնն անել. գնաց խոհանոց, խոհանոցի պահարանի գագաթը ելավ և մի ամբողջ առավոտ այնտեղ անցկացրեց: Կեսօրվա ճաշի ժամանակ ցած իջավ: Մայրն ասաց նրան. «Մի՛ նեղվիր, ամեն ոք չի կարող սուրբ լինել: Դու գոնե ճիգ և փորձ արեցիր, բայց միշտ հիշիր, որ գրեթե անկարելի է, որ մարդ սուրբ լինի իր խոհանոցի մեջ…»: Յուրաքանչյուրը միայն իր կյանքի հարմարավետ պայմաններ չպետք է որոնի, չպետք է սահմանափակվի միայն իր «խոհանոցով», այլ նախ և առաջ պետք է փնտրի երկնային արժեքներ ու կգտնի նաև երկրային բարիքներ:

Տեր Ադամ քհն. Մակարյան

«Քրիստոնեության իսկությունը» գրքից

Աղբյուր՝ Surbzoravor:

Հետևեք մեզ նաև Telegram-ում