USD
EUR
RUB

Բոլորն անխտիր ներքաշված են մի մեծ կեղծիքի մեջ

 

«Ամբարիշտների բազմածին զավակները պիտանի չեն լինի, փտած շիվերը խոր արմատներ չեն տա, և հաստատուն չի լինի խախուտ հիմքը» (Իմ. Սող. 4;3)։
Ոմանք իրենց սուրբ պարտականությունը համարեցին դարերի ընթացքում միջակ մարդկանց բուծումը և նրանցով աշխարհի մակաբուծումը, այն հասցնելով գաղջ ու գոլ մի վիճակի, որը միայն ինքնաբուխ զզվանք է հարուցում:

Քանզի իր աստվածազարմ էությանը ինքնաժխտման հետ դավաճանած մարդու ապօրինի զավակները` «ազատամիտ գաղափարները», երկար ժամանակ որբ չմնացին, այլ որդեգրվեցին շատերի կողմից, աճեցին, ուռճացան ու բազմացան: Սակայն իմաստունն ասում է.«Ապօրինի անկողնուց ծնված որդիները դատաքննության ժամանակ իրենց ծնողների անբարոյականության վկաներն են լինելու» (Իմ. Սող. 4; 6):

Որպեսզի միջակ մարդկանց ներկայացնեն որպես հեղինակություն, նախ պետք է տխմարությունը ներկայացնեն որպես իմաստություն, ինչն էլ հենց այսօր անում են և անում են հաջողությամբ: Այսօր աշխարհը` այդ հսկայական աղբակույտը, ունի բավականին ներկայանալի ու գայթակղիչ փաթեթավորում, այն տեսքի բերելու համար դարեր ի վեր շատերն են չարչարվել, քանզի նախկին նողկալի գարշահոտությունը արդեն քչերին էր հրապուրում: Չարը հասկացավ, որ իր տխեղծ դեմքը ամենքին չէ, որ հաճելի է ու ցանկալի: Նա Աստծուն շատ ավելի վաղուց ու շատ ավելի լավ է ճանաչում, քան ցանկացած մարդ. հենց այդ փաստը նրան մեծ ծառայություն է մատուցում իր սուտը մարդկանց համար ավելի ընդունելի դարձնելու և ավելի հաճելի ներկայացնելու հարցում, որովհետև նա Աստծուն կարող է ներկայացնել իր խելքին փչած ձևով ու եղանակով, և ոչ ոք ոչինչ չի էլ կասկածի:

Բոլորն անխտիր ներքաշված են մի մեծ կեղծիքի մեջ, ներքաշված են իրենց սեփական կամքով և բռնված հենց իրենց ցանկությունների ուռկանով, սակայն իրենց կամքով ու իրենց ցանկությամբ նրանց դժվար թե հաջողվի այնտեղից անկորուստ դուրս պրծնել. «Նրա՝ Անօրենի գալուստը Սատանայի ներգործությամբ է, ամենայն զորությամբ, նշաններով, խաբեբայական զորավոր գործերով և անիրավության բոլոր պատրանքներով կորստյան մատնվածների վրա. և այդ ամենը այն բանի փոխարեն, որ չընդունեցին ճշմարտության սերը, որպեսզի փրկվեն: Դրա համար էլ Աստված նրանց պիտի ուղարկի զորավոր մի մոլորություն, որ նրանք հավատան ստին և դատապարտվեն բոլոր նրանք, որ չհավատացին ճշմարտությանը և հաճույք գտան անօրենության մեջ» (Բ Թես. 2; 9-11):

Մարդիկ անսահման հեռացել են ոչ միայն աստվածային ճշմարտությունից, այլև անգամ իրենց շրջապատող իրականությունից, ավելի ճիշտ. մարդիկ, անընդհատ ստանալով կեղծ իմֆորմացիա կեղծ իրականության մասին` սկսում են իրենց շրջապատը վերափոխել այդ կեղծիքին համապատասխան, փոխել անճանաչելիության աստիճան. նրանք իրենք իրենց արդեն չեն ճանաչում: Սինթետիկ են ոչ միայն մերօրյա մարդու հագուստն ու սնունդը, այլև նրա զգացմունքները, զգացողությունները, խոհերը և նպատակները: Այսօր մարդը պատրանք է, մղձավանջ. այդ մղձավանջը յուրաքանչյուր ոք կարող է բացահայտել, եթե քաջություն ունենա նայելու ճշմարտության պարզ հայելու մեջ. պարզապես բացել Սուրբ Գիրքը և կարդալ... չէ, բոլորովին էլ ո՛չ Հովհաննու Հայտնությունը, այլ մեզ փրկագնած Տիրոջ պատգամները, Նրա սուրբ առաքյալների մորմոքն ու մտահոգությունը, բայց և անխախտ հույսը, անսասան հավատն ու անսահման սերը, որ այսօր մերժված են աշխարհի կողմից: Այդ մղձավանջը նկարագրված չէ «սիրելի աշակերտի» վախճանաբանական տեսիլքներում, այլ նրա մի պարզ վկայության մեջ. «Լույսը եկավ աշխարհ, սակայն մարդիկ խավարը լույսից ավելի սիրեցին» (Հովհ. 3;19), և կամ երբեմնի մաքսապետի` կեղծ բարեպաշտների մասին Տիրոջ խոսքի վկայության մեջ. «Ես ձեզ երբեք չեմ ճանաչել, հեռու կացեք ինձանից, դուք ամենքդ, որ անօրինություն եք գործում» (Մատթ. 7;23):

Աշխարհը շատ շուտով համատարած խելացնորության ճիրաններում կհայտնվի, որովհետև մերժում է իմաստության ու ողջախոհության Հոգին:

Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ (Երեցկին, Գորիս)

Լրահոս
Ուր ես մայր իմ. Լույս հնգյակ «Նման աշխարհում ոչ ոք չի կարող երջանիկ լինել, եթե Մարդ է իսկապես» Ավագ ուրբաթ Ուշագրավ գնահատանք Կոնստանտին Օրբելյանի «Գրեմմի»-ում առաջադրվելու առթիվ Կաննի փառատոնում մրցելու է 19 ֆիլմ Սեփական կոթողների նկատմամբ նույնչափ սրտացավությունը չէր խանգարի Թումանյանի հետքերով Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Արտավազդ Փելեշյանին Հովհաննես Թումանյան. «Դեցիմ Լաբերիոս» Կանչ Խորհրդավոր ընթրիքի պատկերագրությունն ու խորհուրդը Արկօղդ զլոյս Amazon-ում կտրուկ աճել է «Նոտղը Դամ դը Պաղի» մյուզիքլի վաճառքը Հայկական կինոյի «Անահիտները» Ավագ չորեքշաբթի Որ յաթոռ փառաց Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀԲԸՄ Բուենոս Այրեսի մասնաճյուղի տիկնանց հանձնախմբի անդամներին «Տանգոն հզոր պար է, այն հանում է մեջդ եղած տխրությունը» «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» Գութաներգ. Ձիգ տու, քաշի․ Կոմիտաս Հովհաննես Թումանյան․ Պանդուխտ եմ քույրիկ Հելեն Սեգարան անհամբեր սպասում է Շառլ Ազնավուրին նվիրված համերգին Որ սքանչելիդ ես Վահագն Հայրապետյան. «Մի գիժ բան է սպասվում» Հաղորդման հյուրն է Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը Լավագույն դաշնակահարներից մեկը՝ Ալեքսանդր Ռոմանովսկին, ելույթ կունենա Երևանում Փարիզի Աստվածամոր տաճարի արվեստի գործերը կփոխանցվեն Լուվրին Մեր աղոթական զորակցությունն ենք հայտնում բոլոր ֆրանսիացիներին, Կաթոլիկ մեր Քույր Եկեղեցուն Որ Արարիչդ ես Կոմիտաս․ Քնարերգություն Հովհաննես Թումանյան․ Օ՛, լո՛ւռ կաց, ընկե՛ր․․․ Ախալցխայում նշվել է Վահրամ Գայֆեճանի 140 ամյակը Ավագ եկուշաբթի Ապրիլի 15-ին կմեկնարկի Ազգային գրադարանային շաբաթը՝ նվիրված Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի 150-ամյակներին Ավագ շաբաթ ՀՊԿՆ-ի հետ ելույթ կունենա «Գինեսի» ռեկորդակիր ջութակահար Նիկոլայ Մադոյանը Ծաղկազարդ (Տիրոջ մուտքը Երուսաղեմ) «Յուրաքանչյուր մարդ եզակի է որպես սուբստանցիա, հնարավոր չէ նրան փոխարինել» Ֆրանսիացի գեղանկարիչ Նիկոլա դե Լարժիլյեի կտավը նվիրաբերվել է Մայր Աթոռին
Ամենաընթերցված
website by Sargssyan