USD
EUR
RUB

Պահանջում են կենտրոնացնել կինոյին տրվող պետական միջոցները այդ կառույցում. բաց նամակ

 
 

Պարալլելս Ֆիլմպրոդաքշն ընկերություն

18 հունվարի 2018թ․

Երևան ՀՀ Վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին

Հարգելի պարոն Փաշինյան,

ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից Հայ-Բուլղար-Գերմանական «Տատիկիս վարսերը» կինոնախագծի դեմ անօրինականությունների շղթայի մասին բազմաթիվ հայտարարություններ են հնչել: Դրանք հրապարակվել են մամուլում, այդ թվում միջազգային պարբերականներում, եղել են պարզաբանումներ, հարցազրույցներ։ Այդ պատճառով ես չեմ անդրադառնա խնդրի ծագմանը և պատճառներին։

2018թ-ի դեկտեմբերի 18-ին, մեր երկար և հետևողական պայքարի արդյունքում, մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի կողմից հրավիրվեց միջգերատեսչական հանձնաժողով, որը քննարկեց պետական հանձնաժողովի կողմից մեր կինոնախագծի ֆինանսավորման ընդհատման հարցը և հանգեց եզրակացության, որ մերժելու հիմք հանդիսացած կանոնակարգի կետը չէր կարող կիրառվել կինոնախագծի վրա։

Նախարարի պաշտոնակատարը, այդպիսով, ընդունեց կինոնախագծի հանդեպ թույլ տված անօրինականության փաստը և հրահանգեց ազգային կինոկենտրոնին՝ վերսկսել ֆիլմի արտադրության աջակցությունը։ Սակայն կինոյի ստորին օղակի «կառավարիչները», մինչ օրս ստուգում են փաստաթղթեր, պետական կառույցներին ոչ հարիր, սադրիչ նամակներ են հղում միջազգային ներդրողներին, անում են առավելագույնը ֆիլմը կասեցնելու, նախագիծը տապալելու նպատակով։ Ֆիլմի դեմ իրականացրած անօրինականությունների պատճառով․

1) խաթարվել է ֆիլմի արտադրական պլանը,

2) չեղարկվել են հայաստանյան և միջազգային թիմի հետ պայմանագրերը,

3) դադարեցվել են հայաստանյան և բուլղարական նկարահանումները,

4) հետաձգվել են Գերմանիայում պլանավորված հետարտադրական աշխատանքները,

5) սառեցվել են արտասահմանյան ներդրումները,

6) արտադրող ընկերությանը հասցվել է խոշոր չափի ֆինանսական վնաս,

7) արտադրող ընկերության գործարար վարկին՝ անվերականգնելի բարոյական վնաս,

8) կուտակվել են պարտքեր, այդ թվում՝ ՀՀ հարկային մարմիններին։

Այս ամենը կատարվել է կառավարության կողմից, որը իշխանության է եկել ժողովրդական լայն զանգվածների բուռն աջակցության շնորհիվ, խոստանալով անհատի, քաղաքացու արարելու իրավունքի պաշտպանություն, տնտեսության մեջ հավասար մրցակցային պայմանների ապահովում, օրենքի գերակայություն, ներդրումների խթանում։

Նշված դրույթների ճիշտ հակառակ կիրառումն է, որ մեր կինոընկերությունը, չինովնիկական «բեսպրեդելի» ողջ ցինիզմով համեմված, կրել ու կրում է նոր Հայաստանում: Պատճառը մեկն է՝ Հայաստանում կինոյի կառավարման անարդյունավետ, մաշված մոդելի դեմ իմ կոշտ ու փաստարկված պայքարը։ Մոդել, որ ձևավորվել է նախորդ տասնամյակների ընթացքում և որի գործունեության արդյունքը այսօրվա հայկական կինոարտադրության մռայլ, միջազգային կինոինդուստրիայից մեկուսացված պատկերն է։

Հարգելի պարոն վարչապետ, ես թերահավատ եմ, որ այս նամակով «Տատիկիս Վարսերը» ֆիլմի խնդիրները կարգավորվելու են։ Իրատեսությունը ստիպում է արձանագրել, որ Հայաստանում գործադիր իշխանության ուղղահայացը չի աշխատում և ստորին օղակները, ինչպես մեր ֆիլմի դեպքում, հաճախ արգելափակում են վերադաս մարմնի հրահանգները։

Այդ պատճառով ես, իմ գործընկերները, մեր թիմն ու համախոհները ավելի շատ ապավինում ենք Հայաստանի հանրության, ՀՀ օրենսդիր, դատական իշխանությունների, զանգվածային լրատվամիջոցների աջակցությանը։ Մենք հրապարակային աննախադեպ քայլեր ենք իրականացնելու, որովհետև, այո, սա նոր Հայաստանն է, որտեղ էականը հասարակության, ոչ թե չինովնիկների կամքն է, որոնց ցանկություններից անկախ, մենք վերականգնելու ենք օրինականությունը, իրագործելու ենք ֆիլմ անելու մեր իրավունքը։

Ես գրում եմ այս նամակը, որովհետև ցանկանում եմ Ձեր՝ ՀՀ գործադիր իշխանության ղեկավարի ուշադրությունը հրավիրել կինոյի պետական կառավարման մոդելի բարեփոխման հրատապ անհրաժեշտության վրա։ Կինոյի կառավարումը միևնույն գործառույթներն ունեցող մշակույթի նախարարության, զանազան ՊՈԱԿ-ների, ՀԿ-ների, այլ կառույցների միջոցով իրականացնելու արատավոր մեխանիզմը սպառել է իրեն և դրա փոխարեն անհրաժեշտ է․

Ա․) ստեղծել կառավարությանն առընթեր մեկ պետական մասնագիտական կառույց՝ կինոյի ազգային գործակալություն կամ կոմիտե։

Բ) Կենտրոնացնել կինոյին տրվող պետական միջոցները այդ կառույցում:

Գ) Ազատվել տասնամյակներով կինոյի կառավարման ոլորտը ուզուրպացրած չինովնիկական ահռելի բանակից, որի պահպանման վրա պետական բյուջեից ավելի շատ գումարներ են ծախսվում, քան բուն գործառույթի՝ ֆիլմերի ստեղծման համար։

Դ) Վերացնել կինոյի կառավարման արատավոր փակ շրջանակը, որը ծառայել և ծառայում է խիստ որոշակի և շատ սահմանափակ թվով անձանց շահերի սպասարկմանը։

Այսպիսով, կառավարությունը կինոարտադրությանը հնարավորություն կտա կրկնել այն դրական փորձը, որն առկա է նախկին խորհրդային և Արևելյան Եվրոպայի բազմաթիվ երկրներում, ինչի շնորհիվ այդ երկրները կինոյի ոլորտում նախանձելի առաջընթաց են գրանցել։

Սրա վրա է, որ ես ցանկանում եմ հրավիրել Ձեր ուշադրությունը։ Պատրաստ եմ հանդիպել Ձեզ, ներկայացնել առաջադեմ երկրների կինոյի կառավարարման փորձը, իսկ կառույցը, որ ես ներկայացնում եմ, պատրաստ է աջակցել կառավարությանը կինոյի բարեփոխման հարցում՝ մանրակրկիտ տեղեկատվությամբ և մասնագիտական խորհրդատվությամբ, եթե կառավարության հռչակած պետական կառավարման արդյունավետության բարձրացման ծրագիրը գեղեցիկ խոսքեր չեն, այլ նպատակ։

Հարգանքով՝ Հովհաննես Գալստյան

Կինոռեժիսոր, պրոդյուսեր

Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա նախաձեռնություն

Աղբյուր՝ Aravot.am:

Լրահոս
Հասմիկ Պապյանի և Սիմֆոնիկ նվագախմբի համատեղ համերգի հասույթը կփոխանցվի «Արմենակ Ուրֆանյան» հիմնադրամին Ավետիք Իսահակյան․ Երջանկության իմաստը Վահագն Դավթյան՝ Համո Սահյանին Բրազիլիայի կառնավալին հազարավոր մարդիկ «Կեցցե Հայաստան» կվանկարկեն Մարտակերտում կկայանա Փարաջանովին նվիրված ցուցահանդես. կներկայացվեն բացառիկ նմուշներ Պատվիրանները մարդու մարդկային որակի ուղենիշներն են «Մշակույթի նախարարության հայտարարությունն ագրեսիայի, ստախոսության ու ամբարտավանության հավաքական գլուխգործոց է». «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» ընկերություն Ամենայն հայոց կաթողիկոսը ցավակցել է Լուիզ Մանուկյան Սիմոնի վախճանման առիթով Հարություն Խաչատրյան. «Միությունը պատրաստ է իրավաբանական ծառայություն տրամադրել Հովհաննես Գալստյանին» «Մաեստրո Մանսուրյանի» և երևանյան պրեմիերայի մասին Մահացել է Էլմիրա Հեքեքյան-Աբրահամյանը Լավագույնս պատկերացում են տալիս հայ գրքի և գրատպության անցած ուղու մասին Գարեգին Բ և Արամ Ա կաթողիկոսները միասնական աղոթք են հնչեցրել Էջմիածնում «Եվ երբ պրոֆեսիոնալ երաժիշտ դարձա, կոնսերվատորիա ավարտեցի, նոր հասկացա, թե Կոմիտաս կատարելն ինչ բան է» Մեջբերումներ Թումանյանի մասին Հովհաննես Թումանյան․ Ուրախ գիշեր Ազգ-բանաստեղծ Եթե միայն այս կյանքի համար ենք հույս դրել ի Քրիստոս, ողորմելի ենք, քան բոլոր մարդիկ Փորձագետները կասկածում են, որ «Աշխարհի փրկիչ» կտավի հեղինակը Լեոնարդո դա Վինչին է Mezzo հեռուստաալիքը ֆիլմ է պատրաստել դիրիժոր Սերգեյ Սմբատյանի մասին Վարդան Հակոբյան․ Քո սերը քո տունն է Վարդան Հակոբյան․ Կապույտը Հայտնի են Բեռլինի միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները Փառասիրության մասին «Երևանը»՝ 200 քանոնահարի կատարմամբ Ֆրանսիայի խորհրդարանը քննարկում է կրթության մասին նոր օրենքը Դանիել Վարուժան․ Հարճը Կոմիտասի քնարերգությունը Վարդգես ԱՀԱՐՈՆՅԱՆ. Ամենայն հայոց բանաստեղծը Ռեժիսորը դեռ հացադուլ է անում, իսկ Մակունցը՝ ֆռռիկներ «Տեսնել չլիներ` կույրի պես կլինեին, ճանաչել և սիրել չլիներ` անասունի պես կլինեին» Հայ Եկեղեցու ու նրա հոգևորականության վրա հարձակումների տարափը պետք է առավել միավորեն մեր հասարակությանը «Երկրագնդի վրա որևէ երկրորդ պետությունը չունի այդպիսի կոմպոզիտոր, ինչպիսին Կոմիտասն է» Հասմիկ Պապյանի և Սիմֆոնիկ նվագախմբի համատեղ համերգի հասույթը կփոխանցվի «Արմենակ Ուրֆանյան» հիմնադրամին Համո Սահյան «Վշտացել եմ ամեն ինչից» Կյանքի ծառը․ Կոմիտաս «Վալենտինոմանիա». կեղծքրիստոնեական, ապազգային և կոմերցիոն տոն «Կինոպարկում» տեղի է ունեցել Օսկարի հավակնորդ «Իշխանություն» ֆիլմի փակ ցուցադրությունը Մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Սերգեյ Զախարովը Տեառնընդառաջ
website by Sargssyan