USD
EUR
RUB

Դեյվիդ Բոուին՝ 20-րդ դարի մեծագույն էստրադային արտիստ

 

Բրիտանացի երգիչ և կոմպոզիտոր Դեյվիդ Բոուին (1947-2016) Միացյալ Թագավորությունում համարել են «20-րդ դարի մեծագույն էստրադային արտիստ»։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, Բի-Բի-Սի հեռարձակող ընկերության կողմից անցկացված հարցման համաձայն, բրիտանացի ռոք երգիչ, երգերի հեղինակ, դերասան և երաժշտական պրոդյուսեր, նկարիչ և հնչյունային ռեժիսոր Բոուին առաջ է անցել մյուս հավակնորդներից՝ կինոդերասան, կատակերգու Չարլին Չապլինին (1889-1977 թթ.), բլյուզ կատարող Բիլլի Հոլիդեյին (1915-1959 թթ.), դերասանուհի Մերլին Մոնրոյին (1926-1962 թթ.):

Իր գործունեության առաջին տարիներին թողարկելով «David Bowie» ալբոմը և մի քանի սինգլներ՝ Դեյվիդ Բոուին հանրությանը հայտնի է դարձել միայն 1969 թվականին, երբ նրա «Space Oddity» երգը հասել է բրիտանական հիթ-շքերթի լավագույն հնգյակ։ 3 տարվա փորձերից հետո նա կրկին հասարակությանը ներկայացել է 1972 թվականին՝ գլեմ-ռոքի ծաղկման ժամանակ՝ ստեղծելով Զիգգի Սթարդաստ անունով կերպար։ Նրա «Starman» սինգլը հանրահայտ «The Rise and Fall of Ziggy Stardust and the Spiders from Mars» ալբոմից մտնում էր Մեծ Բրիտանիայի հիթ-շքերթի լավագույն տասնյակի մեջ։ Զիգգի Սթարդաստի կերպարը օգտագործելու ժամանակ Բոուին հաճախ էր երաժշտական ոչ սովորական, վիզուալ նորամուծություններ մտցնում։

1975 թվականին Բոուին հասել է առաջին մեծ հաջողությանը Ամերիկայում իր առաջին «Fame» սինգլով, որ գրված էր Ջոն Լենոնի հետ համատեղ և Young Americans ալբոմով, որի ոճը երգիչը պլաստիկ սոուլ է համարում

2002 թվականին 100 ամենամեծ բրիտանացիների վերաբերյալ Բի-Բի-Սի-ի հարցման մեջ Բոուիին գրավել է 29-րդ հորիզոնականը։ Իր կարիերայի ընթացքում նա վաճառել է ավելի քան 136 միլիոն սկավառակներ՝ դրանով մտնելով Մեծ Բրիտանիայի հայտնի երաժշտության պատմության ամենահաջողակ արտիստների շարք։ Նրա ալբոմներից վեցը մտնում են Rolling Stone ամսագրի տարբերակով «բոլոր ժամանակների 500 լավագույն ալբոմների» ցանկում։ 2004 թվականին Rolling Stone ամսագիրը նրան համարել է 39-րդը «բոլոր ժամանակների 100 լավագույն ռոք կատարողների» ցուցակում և 23-րդը «բոլոր ժամանակների 100 լավագույն վոկալիստների» ցուցակում։
Բոուն մահացել է 2016 թվականին 69 տարեկանում լյարդի քաղցկեղից, ինչի դեմ նա պայքարում էր իր կյանքի վերջին կես տարվա ընթացքում։

Աղբյուր` Panorama.am:

Լրահոս
Ուր ես մայր իմ. Լույս հնգյակ «Նման աշխարհում ոչ ոք չի կարող երջանիկ լինել, եթե Մարդ է իսկապես» Ավագ ուրբաթ Ուշագրավ գնահատանք Կոնստանտին Օրբելյանի «Գրեմմի»-ում առաջադրվելու առթիվ Կաննի փառատոնում մրցելու է 19 ֆիլմ Սեփական կոթողների նկատմամբ նույնչափ սրտացավությունը չէր խանգարի Թումանյանի հետքերով Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Արտավազդ Փելեշյանին Հովհաննես Թումանյան. «Դեցիմ Լաբերիոս» Կանչ Խորհրդավոր ընթրիքի պատկերագրությունն ու խորհուրդը Արկօղդ զլոյս Amazon-ում կտրուկ աճել է «Նոտղը Դամ դը Պաղի» մյուզիքլի վաճառքը Հայկական կինոյի «Անահիտները» Ավագ չորեքշաբթի Որ յաթոռ փառաց Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀԲԸՄ Բուենոս Այրեսի մասնաճյուղի տիկնանց հանձնախմբի անդամներին «Տանգոն հզոր պար է, այն հանում է մեջդ եղած տխրությունը» «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» Գութաներգ. Ձիգ տու, քաշի․ Կոմիտաս Հովհաննես Թումանյան․ Պանդուխտ եմ քույրիկ Հելեն Սեգարան անհամբեր սպասում է Շառլ Ազնավուրին նվիրված համերգին Որ սքանչելիդ ես Վահագն Հայրապետյան. «Մի գիժ բան է սպասվում» Հաղորդման հյուրն է Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը Լավագույն դաշնակահարներից մեկը՝ Ալեքսանդր Ռոմանովսկին, ելույթ կունենա Երևանում Փարիզի Աստվածամոր տաճարի արվեստի գործերը կփոխանցվեն Լուվրին Մեր աղոթական զորակցությունն ենք հայտնում բոլոր ֆրանսիացիներին, Կաթոլիկ մեր Քույր Եկեղեցուն Որ Արարիչդ ես Կոմիտաս․ Քնարերգություն Հովհաննես Թումանյան․ Օ՛, լո՛ւռ կաց, ընկե՛ր․․․ Ախալցխայում նշվել է Վահրամ Գայֆեճանի 140 ամյակը Ավագ եկուշաբթի Ապրիլի 15-ին կմեկնարկի Ազգային գրադարանային շաբաթը՝ նվիրված Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի 150-ամյակներին Ավագ շաբաթ ՀՊԿՆ-ի հետ ելույթ կունենա «Գինեսի» ռեկորդակիր ջութակահար Նիկոլայ Մադոյանը Ծաղկազարդ (Տիրոջ մուտքը Երուսաղեմ) «Յուրաքանչյուր մարդ եզակի է որպես սուբստանցիա, հնարավոր չէ նրան փոխարինել» Ֆրանսիացի գեղանկարիչ Նիկոլա դե Լարժիլյեի կտավը նվիրաբերվել է Մայր Աթոռին
Ամենաընթերցված
website by Sargssyan