USD
EUR
RUB

Մարդիկ բարի են գիտակցաբար

 

Բարությունը ոչ խեղճություն է, և ոչ էլ թուլություն, այն վկայում է ներքին մեծ ուժի մասին, որից զրկված են չարություն գործող մարդիկ, ի դեպ վերջիններս զրկված են նաև երջանկությունից, ուրախությունից, սիրուց: Սովորաբար բոլորին էլ այցելում են վատ մտքեր։ Ամեն օր մենք ասես ռմբակոծվում ենք տարբեր առաջարկներով և գայթակղություններով, որոնք դրդում են մեզ սխալ գործելու։ Այն, թե ինչ կպատահի մեզ, կախված է մեր կայացրած որոշումներից. կարող ենք անմիջապես վատ մտքերը վանել մեզանից կամ էլ հակառակը՝ տարվել այդ բացասական մտքերով և թույլ տալ, որ դրանք զարգանան։

Կյանքում միշտ էլ ցավոտ իրավիճակներ լինելու են, սակայն այդ ամենի գիտակցումը չպետք է մարդուն հուսահատեցնի: Լավ մարդը աշխատում է հաղթահարել այդ ցավը, հիմարը այդ չի տեսնում, քանի դեռ չի զգացել իր մարմնի վրա: Իսկ չարակամ մարդը այն ավելի կխորացնի և կտարածի իր շուրջը: Սակայն բոլորն էլ անմեղ են, որովհետև ինչպես չարություն տարածող մարդը, այնպես էլ հիմարը չգիտեն, որ իրենք չար են և, հետևաբար՝ անմեղ: Չարակամ մարդուն պետք է ներել և սիրել, որովհետև մեր յուրաքանչյուրից ինչ-որ մի բան կա նրանց մեջ, ինչպես որ նրանցից ինչ-որ բան՝ մեր մեջ: Նա մերն է, մենք՝ նրանը:

Կարևոր չէ, թե ինչ սխալներ կգործես կյանքում, պետք չէ վախենալ գործած սխալների համար կամ նորերը գործելուց: Եթե բարի սիրտ ունես, վստահիր սրտիդ, լսիր նրան և շարունակիր ճանապարհդ առանց կանգ առնելու: Եթե խաբվես կամ հալածվես ուրիշներից կամ ինքդ քեզնից, վեր կաց և ետ մի նայիր: Բազմաթիվ անգամներ պիտի ծիծաղես և բազմաթիվ անգամներ պիտի լաց լինես, որովհետև ծիծաղն ու արտասուքը շարունակ անբաժան են իրարից. այս ամենը մեր կյանքի անբաժան մի մասն է, որից փախչել չենք կարող:

Պատժվու՞մ է արդյոք չարը այսօր և ինչպե՞ս: Որն է ելքը բարու հաղթանակի:

Բազմաթիվ հարցեր, որ ուղղվում են հոգևորականներին, չարի անպատժելիության մասին են: Նրանք մատնացույց են անում մարդկանց և վկայում նրանց անօրեն ընթացքը, մարդկանց դառնություններ պատճառելը, անհիմն չարախոսելն, թեպետ դա ժամանակավոր բնույթ է կրում, սակայն, ովքեր այդպիսի բաներ են անում ու չեն պատժվում, շատ ավելի ողորմելի ու դժբախտ մարդիկ են, ինչպես Դավիթ մարգարեն է ասում. «Փոս փորողն իր փորած փոսի մեջ կընկնի» (Սաղմոս 7:16), ուղղակի փոքր-ինչ համբերություն է պետք և ամեն մեկը կստանա այն, ինչին արժանի է:

Աշխարհն այսօր բթացրել է մարդու միտքը և նետել փորձություններով լի հորձանուտի մեջ, ովքեր հավատքի մեջ հաստատուն կմնան, հաղթանակած դուրս կգան, իսկ նա, ով ինչ-որ մեկին չարիքի է մատնում, նույն չարիքի մեջ և ինքն է ընկնում. «Ամեն դատաստան տվել է Իր Որդուն» (Հովհ. 5: 22): Ամենուրեք փնտրեք բարին ու հենց որ հայտնաբերեք, հանեք այն աշխարհի իր թաքստոցից. թող բարությունը լինի անկաշկանդ ու չամաչի ինքն իրենից:

Մարիետտա Խաչատրյան

Աղբյուր՝ Qahana.am:

Լրահոս
Ուր ես մայր իմ. Լույս հնգյակ «Նման աշխարհում ոչ ոք չի կարող երջանիկ լինել, եթե Մարդ է իսկապես» Ավագ ուրբաթ Ուշագրավ գնահատանք Կոնստանտին Օրբելյանի «Գրեմմի»-ում առաջադրվելու առթիվ Կաննի փառատոնում մրցելու է 19 ֆիլմ Սեփական կոթողների նկատմամբ նույնչափ սրտացավությունը չէր խանգարի Թումանյանի հետքերով Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Արտավազդ Փելեշյանին Հովհաննես Թումանյան. «Դեցիմ Լաբերիոս» Կանչ Խորհրդավոր ընթրիքի պատկերագրությունն ու խորհուրդը Արկօղդ զլոյս Amazon-ում կտրուկ աճել է «Նոտղը Դամ դը Պաղի» մյուզիքլի վաճառքը Հայկական կինոյի «Անահիտները» Ավագ չորեքշաբթի Որ յաթոռ փառաց Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀԲԸՄ Բուենոս Այրեսի մասնաճյուղի տիկնանց հանձնախմբի անդամներին «Տանգոն հզոր պար է, այն հանում է մեջդ եղած տխրությունը» «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» Գութաներգ. Ձիգ տու, քաշի․ Կոմիտաս Հովհաննես Թումանյան․ Պանդուխտ եմ քույրիկ Հելեն Սեգարան անհամբեր սպասում է Շառլ Ազնավուրին նվիրված համերգին Որ սքանչելիդ ես Վահագն Հայրապետյան. «Մի գիժ բան է սպասվում» Հաղորդման հյուրն է Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը Լավագույն դաշնակահարներից մեկը՝ Ալեքսանդր Ռոմանովսկին, ելույթ կունենա Երևանում Փարիզի Աստվածամոր տաճարի արվեստի գործերը կփոխանցվեն Լուվրին Մեր աղոթական զորակցությունն ենք հայտնում բոլոր ֆրանսիացիներին, Կաթոլիկ մեր Քույր Եկեղեցուն Որ Արարիչդ ես Կոմիտաս․ Քնարերգություն Հովհաննես Թումանյան․ Օ՛, լո՛ւռ կաց, ընկե՛ր․․․ Ախալցխայում նշվել է Վահրամ Գայֆեճանի 140 ամյակը Ավագ եկուշաբթի Ապրիլի 15-ին կմեկնարկի Ազգային գրադարանային շաբաթը՝ նվիրված Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի 150-ամյակներին Ավագ շաբաթ ՀՊԿՆ-ի հետ ելույթ կունենա «Գինեսի» ռեկորդակիր ջութակահար Նիկոլայ Մադոյանը Ծաղկազարդ (Տիրոջ մուտքը Երուսաղեմ) «Յուրաքանչյուր մարդ եզակի է որպես սուբստանցիա, հնարավոր չէ նրան փոխարինել» Ֆրանսիացի գեղանկարիչ Նիկոլա դե Լարժիլյեի կտավը նվիրաբերվել է Մայր Աթոռին
Ամենաընթերցված
website by Sargssyan