Նոր նշանակումներ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Նոր նշանակումներ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ: Հոգեշնորհ Տ. Արիս աբեղա Տոնոյանը, ազատվելով Վանորեից տեսչությունում ստանձնած պարտականություններից, հետ է կոչվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` որպես վանաբնակ միաբան: Հոգեշնորհ Տ. Կյուրեղ վարդապետ Դավթյանը ազատվել է Մայր Աթոռի Կադրերի բաժնի տնօրենի պաշտոնից և ծառայության կոչվել Վանորեից տեսչությունում` Վանորեից տեսչի իշխանության ներքո:

Աղբյուր՝ Irates.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում