«Հիշատակման աղոթք. նվիրում Ալեքսանդր Գրիգորյանին» տեսաֆիլմի պրեմիերան

«Հիշատակման աղոթք. նվիրում Ալեքսանդր Գրիգորյանին» տեսաֆիլմի պրեմիերան

Հունվարի 29, 30, 31 -ին, երեք երեկո, ժամը 18.00 -19.00 «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերով առաջին անգամ կցուցադրվեն բեմադրող-ռեժիսոր Գայանե Առաքելյանի հեղինակային ֆիլմի.«Ալեքսանդր Գրիգորյան և Հայաստան», «Ալեքսանդր Գրիգորյան և Արտերկիր», «Մեր ԱլեքսանդրԳրիգորյանը» եռապատման մասերը:

«Հիշատակման աղոթք»` նվիրում ֆիլմը ստեղծվել է ՀՀ մշակույթի նախարարության պատվերով, որպեսհիշատակի տուրք` 2017 թվականինիր մահկանացուն կնքած, ՀՀժողովրդական արտիստ, ՌԴարվեստի վաստակավոր գործիչ, Ստանիսլավսկու և Սմոկտունովսկու միջազգային մրցանակների դափնեկիր, կես դարից ավելիԵրևանի Կ.Ս. Ստանիսլավսկու անվանպետական ռուսականդրամատիկական թատրոնիգեղարվեստական ղեկավար, Ալեքսանդր Գրիգորյանին:

Ֆիլմի մտահղացման, սցենարիհեղինակն է բեմադրող ռեժիսոր,պրոդյուսեր Գայանե Առաքելյանը, որի տարիների ընթացքում նկարահանած թատրոնի խաղացանկային բեմադրությունների և հոբելյանական երեկոների հիշարժան հատվածներ, բազում՝ առաջներում և ներկայումս, արվածհարցազրույցներ, նաև բազմաթիվԶԼՄ -ների տեսանյութեր տեղ են գտելայս ֆիլմում, որը ժողովուրդների միջևմշակութային կապերի պահպանմանիրական հավաստագիր է:

Բազմափորձ արվեստագետ ռեժիսորի հետ աշխատել են բեմադրող օպերատոր Դավիթ Սիմոնյանը, հնչունային ռեժիսոր Դավիթ Դավթյանը, օպերատոր-մոնտաժող Մխիթար Սերոբյանը:

Ֆիլմը Ա. Գրիգորյան՝ տաղանդավորհայ ռեժիսոր-մանկավարժի ստեղծագործական գործունեության,ինքնատիպ աշխարհայացքի և վառ անհատականության, ձեռագրիբացահայտում է: Այն Երևանիթատերական լավագույն օջախներից մեկի և տասնամյակներիմշակութային պանծալի մթնոլորտիարժևորումն է, յուրատիպ թատերական արվեստի վավերագիր-վերհուշ:

Աղբյուր՝ Irates.am:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում