Ի՞նչն էր խանգարում Կոմիտասի հոբելյանը միջազգայնացնելուն

Ի՞նչն էր խանգարում Կոմիտասի հոբելյանը միջազգայնացնելուն

Այս մեծադիր նկարը կախված է Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտում, եւ միակ լուսանկարն է, որտեղ վարդապետը ժպտում է: Ժպտացող Կոմիտասին նաեւ վրձնել է ճանաչված նկարիչ Հենրիկ Սիրավյանը: Կոմիտասի ծննդյան 150-ամյակը մեծ ջանքերի գնով ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի օրացույցում: ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների վարչության պետ, Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Վահրամ Կաժոյանի փաստմամբ՝ հայտը դժվարությամբ է հաստատվել, քանի որ «խաղարկվել» է Կոմիտասի` Թուրքիայի տարածքում ծնված լինելը եւ Թուրքիայի ազգային հանձնաժողովի աջակցության բացակայությունը: Պարոն Կաժոյանն ասում է, որ Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովը չի ընկրկել, նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ՀՀ մշտական ներկայացուցչության այն ժամանակվա խորհրդական Վահե Վահրամյանն է բացառիկ աշխատանք տարել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարությանն ապացուցի հայկական կողմի ճշմարտացիությունը, ու հայտն էլ հաստատվի:

Լուսանկարը` ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ

Աղբյուր՝ Aravot.am

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում