Նոր հրատարակություն

Նոր հրատարակություն

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել Վալերի Թունյանի «Ամենայն Հայոց Եփրեմ Ա Ձորագեղցի Կաթողիկոս (1809-1830)» ռուսերեն աշխատությունը:

Գրքում հեղինակը ներկայացնում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի քաղաքական, տնտեսական և սոցիալական իրավիճակը Երջանկահիշատակ Եփրեմ Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության տարիներին: Անդրադարձ է կատարվում ռուս-պարսկական և ռուս-թուրքական պատերազմներին, այդ քաղաքական ու պատմական իրադարձությունների առնչությամբ Մայր Աթոռի դիրքորոշմանը: Վ. Թունյանը ներկայացնում է նաև Եփրեմ Ա Կաթողիկոսի փոխհարաբերությունները ռուսական և պարսկական տերությունների հետ, ինչպես նաև Մայր Աթոռի որոշ բարձրաստիճան հոգոևորականների ազգային գործունեությունը:

Գիրքը հրատարակվել է «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի մեկենասությամբ։

Աղբյուր՝ ter-hambardzum.net

Հետևեք մեզ նաև Telegram-ում