Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերայի հայաստանյան պրեմիերան

Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերայի հայաստանյան պրեմիերան

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում փետրվարի 25-ին տեղի կունենա Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերայի հայաստանյան պրեմիերան: Այս մասին նշված է օպերային թատրոնի ֆեյսբուքյան էջում։

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերան 2018 թվականին ներկայացրեց Դուբայում և Քուվեյթում:

Գլխավոր դերերում հանդես կգան՝ Տամինո՝ Լիպարիտ Ավետիսյան, Պապագենո՝ Կիմ Սարգսյան, Պամինա՝ Մերի Մովսիսյան, գիշերային թագուհի՝ Հասմիկ Թորոսյան, Զառաստրո՝ Զոհրաբ Զոհրաբյան և ուրիշներ։

Ներկայացման բեմադրող դիրիժորն է Հարություն Արզումանյանը, բեմադրող ռեժիսորը Պաոլո Միչիկե (Իտալիա)։

Աղբյուր` Panorama.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում