Լեոնարդո դա Վինչիի մասին ֆիլմի պրեմիերան կկայանա L.A. Italia Fest փառատոնում

Լեոնարդո դա Վինչիի մասին ֆիլմի պրեմիերան կկայանա L.A. Italia Fest փառատոնում

Լոս Անջելեսում L.A. Italia Fest փառատոնում փետրվարի 17-ին կայանալու է իտալացի հայտնի նկարիչ Լեոնարդո դա Վինչիի կենսագրության մասին պատմող «Զարմանալի Լեոնարդոն» (Amazing Leonardo) ֆիլմի պրեմիերան։

Գազետա.ռու-ն, հղում անելով The Hollywood Reporter-ին, գրում է, որ ռեժիսորն է մեքսիկացի Խեսուս Գարսես Լամբերտը, ով ավելի վաղ նկարել էր «Կարավաջո. Հոգի և արյուն» ֆիլմը։ Դա Վինչիի դերում հանդես է գալիս իտալացի դերասան Լուկա Արջենտերոն։ Առաջին ցուցադրությունը կայանալու է Հոլիվուդում TLC Chinese Theatre-ում։

Աղբյուր` Panorama.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում