Կենտրոնական Եվրոպայի Հայրապեական Պատվիրակի այցը Շվեդիայի Գոթենբուրգ քաղաք

Կենտրոնական Եվրոպայի Հայրապեական Պատվիրակի այցը Շվեդիայի Գոթենբուրգ քաղաք

Փետրվարի 2-ին Շվեդիայի Գոթենբուրգ քաղաքում տեղի ունեցավ Եկեղեցական համայնքի տարեկան անդամական ժողով, որի ընթացքում ընտրվեցին վարչության նոր անդամներ։

Ժողովին ներկա էին Կենտրոնական Եվրոպայի հայրապետական պատվիրակ Տեր Տիրան վարդապետ Պետրոսյանը և համայնքի հոգևոր հովիվ Տեր Ստեփանոս քահանա Հովհաննիսյանը։ Ժողովը սկսվեց աղոթքով և նախագահող Հայր Սուրբի օրհնության և բացման խոսքով։ Ներկայացվեց 2018 թվականի ընթացքում համայնքի վարչության կատարած տարեկան գործունեությունը և ֆինանսական հաշվետվությունները, քննարկվեցին համայնքային կյանքին առնչվող տարբեր հարցեր։

Ժողովի ընթացքում կատարվեց նաև վարչության նոր անդամների ընտրություն։ Ընտրվեցին վարչության 7 նոր անդամներ, ովքեր առաջիկա 3 տարիներին իրենց ծառայությունը պետք է բերեն Գոթենբուրգի եկեղեցական համայնքին։ Առաջնորդ Հայր Սուրբն իր շնորհավորանքն ու օրհնությունը փոխանցեց նորընտիր վարչության անդամներին։ Ժողովը փակվեց ընդհանուր աղոթքով։

Փետրվար 3֊ին մատուցվեց Սուրբ Պատարագ։ Պատարագիչն էր Տ. Ստեփանոս քահանա Հովհաննիսյանը: Պատարագի ընթացքում իր պատգամն ու օրհնության խոսքը բերեց Տ. Տիրան վարդապետ Պետրոսյանը։

 

Աղբյուր՝ ter-hambardzum.net

Հետևեք մեզ նաև Telegram-ում