Հայկական տիկնիկները ներկայացվում են Հնդկաստանում

Հայկական տիկնիկները ներկայացվում են Հնդկաստանում

Փետրվարի 1-17-ը Հնդկաստանի Սուրաջկունդ և հարակից Ֆարիդաբադ ու Հայրանա քաղաքներում ընթանում է արհեստների 33-րդ միջազգային փառատոնը, որին մասնակցում են աշխարհի տարբեր երկրներից ժամանած ժողովրդական արհեստագործներ և ժողովրդական կատարողական արվեստի խմբեր:

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ փառատոնի հայաստանյան տաղավարում հայկական տիկնիկագործությունը ներկայացնում է տիկնիկագործ վարպետ Ալլա Սարգսյանը: Մշակույթի նախարարության հաղորդմամբ, ցուցադրությանը ներկայացված են շուրջ 150 միջին և փոքր չափի տիկնիկներ և զարդանախշ փոքր կարպետներ:

Հնդկաստանի ժողովրդական արվեստի փառատոնին հայկական տիկնիկագործության ցուցադրության նպատակն է նպաստել ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային հանրահռչակմանը և ժողովրդական վարպետների ստեղծագործական գործունեության խթանմանը:

Աղբյուր` Panorama.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում