Երևանում առաջին անգամ կանցկացվի ՈւրբանԱրթ փառատոնը

Երևանում առաջին անգամ կանցկացվի ՈւրբանԱրթ փառատոնը

Փետրվարի 27-19-ը Երևանում առաջին անգամ կանցկացվի ՈւրբանԱրթ (քաղաքային արվեստ) փառատոնը, որը նախաձեռնել է VisualGapGallery-ին (Հայաստան), Երևանի «Գյոթե կենտրոնը» (Գերմանիայի Դաշնային Հանրապետության Լեզվի և մշակույթի արտաքին ինստիտուտի գործընկեր) և Gangeviertel արվեստի կենտրոնը (Գերմանիա)։

Նախատեսվում է փառատոնի հանդիսավոր բացում։ Փառատոնի առաջին փուլի ընթացքում կլինեն կրթական միջոցառումներ (վարպետության դասեր), իսկ երկրորդ փուլն իրենից ներկայացնելու է 4-օրյա միջոցառումների ցանկ՝ բաղկացած միևնույն տարածքում տարբեր տեխնիկաների (գրաֆիտի, տրաֆարետային արվեստ, վիդեո պրոեկտում, մետաքսագրություն) հանրային ցուցադրումից։ Փառատոնը կեզրափակվի համերգով և ցուցահանդեսով։

Փառատոնի նպատակն է ծանոթացնել մասնակիցներին ստեղծագործական այլընտրանքային տեխնիկաներին, դրանց կիրառմանը, գաղափարների մարմնավորմանն այդ տեխնիկաների միջոցով, տեղի ընտրությանը՝ ժամանակակից քաղաքաշինական միջավայրում և ՍթրիթԱրթի արդի համաշխարհային դրսևորումներին և կանոններին։

Աղբյուր՝ Irates.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում