USD
EUR
RUB

 

Փետրվարի 5-ին Հենրիկ Էդոյանի հետ «Զանգակ» գրատանը կայացած հանդիպումը յուրահատուկ էր: Ներկայացվեց պոետի վերջին գիրքը՝ «Լույսը ձախ կողմից»: Գրականագետ Հայկ Համբարձումյանը հեղինակին հարց տալուց առաջ կանգ առավ գրքի շապիկին զետեղված բանաստեղծության վրա, որտեղ բանաստեղծը փորձում է հասկանալ, թե ի՞նչ է քնարերգությունը եւ ո՞ւմ համար է այն նախատեսված: Նրա խոսքով, համաշխարհային գրականության մեջ չկա մի բանաստեղծ, որ իրեն այդ հարցը տված չլինի: «Պետք է Աստծուն հարցնել այդ մասին….Մի անգամ հարցրի, ասաց, թե ինչի համար… Ինքը չի սիրում զիգզագներ, սյուժեներ, պատմություններ…Սիրում է խոսք, այն խոսքը, որն արարչագործության սկիզբն է: Իսկ քնարերգությունը կամ հունարեն ասած՝ լիրիկան ես համարում եմ մարդկային լեզվի բարձրագույն դրսեւորումը: Լեզուն էլ տիեզերական գաղտնիք է, միասնական երեւույթ, ամեն ինչ տրված է լեզվի մեջ…

Գրողներ կան, որոնք հզոր են բոլոր ժանրերում, բայց առաջին հերթին բանաստեղծ են… Օրինակ, Գյոթեն 122 հատոր է գրել, բայց Գյոթեի մասին խոսում են որպես պոետի, լիրիկ բանաստեղծի: Քնարերգության մեջ մարդ ինքն է խոսում, ինքն իր անունից, չմիջնորդավորված…Ինչքան էլ Աննա Կարենինան հանճարեղ վեպ է, բայց պոետի մի քանի տողն ավելի շուտ է հասնում Աստծուն…Լիրիկան, թերեւս, կարող է մրցել միայն երաժշտության հետ, որովհետեւ լիրիկան բառերի մեջ դրված երաժշտություն է, իսկ երաժշտությունը բառերից ազատված լիրիկան է»,- ասաց Հենրիկ Էդոյանը:

Բանաստեղծը պատասխանեց այն հարցին, թե ո՞ւմ համար են գրում պոետները. «Ժամանակակից աշխարհում աբսուրդ է թվում նստել ու բանաստեղծություն գրելը..Կասեն՝ մեծ մարդ է, քանի տարի ապրել է, ու հիմա նստել ու բանաստեղծություն է գրում…ո՞ւմ համար: Աստված գիտի, թե ում համար… Բայց գրում ես, աշխարհի հիմքը կամքն է, ցանկությունը, մի բան անում ես, ցանկանում ես, ուզում ես քայլել՝ վեր ես կենում ու գնում ես, հո չե՞ս մտածում՝ ոտքս ինչպես շարժեմ…Ցանկանում եմ, գրում եմ, չցանկանամ՝ չեմ գրի…»:

Հենրիկ Էդոյանն ասում է, որ բոլոր մարդկանց մեջ ընդհանուր մի բան կա՝ անտեսանելի մարդը. «Այդ մարդուն ոչ մեկ չի տեսել, մենք իրար ենք տեսնում, բոլորս այդ անտեսանելի մարդու մի ճառագայթն ենք, մի անձնավորումը, բայց այդ անտեսանելի մարդը բոլորիս մեջ է, գործում է մեր մեջ… Մարդկային ինչքան դեմքեր կան, հազարավոր սերունդներ են եղել, հազարավոր դեմքեր են եղել, բոլորս այդ անտեսանելի մարդու ծառաներն ենք: Ու երբ գրում ես, չպետք է չարչարվես այն մտքից, թե կարդացող չի լինի, դարն այսպիսին է…Իրականում, երբ բոլորս աշխատում ենք, գիտենք, թե ինչն ինչոց է, գիտենք, որ մեր թիկունքում մի շնչառություն կա՝ այ այնտեղից (ձեռքը վերեւ է պարզում-Գ.Հ)…Մեր արվեստի պատմության լավագույն գործերը նրանք են, որ գնում են այնտեղ ու վերադառնում…Լիրիկայի միջոցով այնպիսի ինֆորմացիա է արտահայտվում, որն արտահայտվելու այլ միջոց չունի»: Հենրիկ Էդոյանի ձեւակերպմամբ. պոեզիան ամեն ինչ գիտի, բայց ինքն իրեն չգիտի. «Հմայքն էլ հենց այդտեղ է: Դրա համար, երբ մտնում ես պոեզիայի խորքերը, հասնում ես բարձրագույն աշխարհներ ու ոլորտներ»:

Աղբյուր՝ Aravot.am

Լրահոս
Թումանյանի հետքերով Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Արտավազդ Փելեշյանին Հովհաննես Թումանյան. «Դեցիմ Լաբերիոս» Կանչ Խորհրդավոր ընթրիքի պատկերագրությունն ու խորհուրդը Արկօղդ զլոյս Amazon-ում կտրուկ աճել է «Նոտղը Դամ դը Պաղի» մյուզիքլի վաճառքը Հայկական կինոյի «Անահիտները» Ավագ չորեքշաբթի Որ յաթոռ փառաց Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀԲԸՄ Բուենոս Այրեսի մասնաճյուղի տիկնանց հանձնախմբի անդամներին «Տանգոն հզոր պար է, այն հանում է մեջդ եղած տխրությունը» «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» Գութաներգ. Ձիգ տու, քաշի․ Կոմիտաս Հովհաննես Թումանյան․ Պանդուխտ եմ քույրիկ Հելեն Սեգարան անհամբեր սպասում է Շառլ Ազնավուրին նվիրված համերգին Որ սքանչելիդ ես Վահագն Հայրապետյան. «Մի գիժ բան է սպասվում» Հաղորդման հյուրն է Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը Լավագույն դաշնակահարներից մեկը՝ Ալեքսանդր Ռոմանովսկին, ելույթ կունենա Երևանում Փարիզի Աստվածամոր տաճարի արվեստի գործերը կփոխանցվեն Լուվրին Մեր աղոթական զորակցությունն ենք հայտնում բոլոր ֆրանսիացիներին, Կաթոլիկ մեր Քույր Եկեղեցուն Որ Արարիչդ ես Կոմիտաս․ Քնարերգություն Հովհաննես Թումանյան․ Օ՛, լո՛ւռ կաց, ընկե՛ր․․․ Ախալցխայում նշվել է Վահրամ Գայֆեճանի 140 ամյակը Ավագ եկուշաբթի Ապրիլի 15-ին կմեկնարկի Ազգային գրադարանային շաբաթը՝ նվիրված Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի 150-ամյակներին Ավագ շաբաթ ՀՊԿՆ-ի հետ ելույթ կունենա «Գինեսի» ռեկորդակիր ջութակահար Նիկոլայ Մադոյանը Ծաղկազարդ (Տիրոջ մուտքը Երուսաղեմ) «Յուրաքանչյուր մարդ եզակի է որպես սուբստանցիա, հնարավոր չէ նրան փոխարինել» Ֆրանսիացի գեղանկարիչ Նիկոլա դե Լարժիլյեի կտավը նվիրաբերվել է Մայր Աթոռին Աղասի Այվազյան․ Օրհաս Հովհաննես Թումանյան․ Սովի ժամանակից «Երիտասարդ արտիստների համերգաշար» նախագծում հանդես կգա ջութակահարուհի Դիանա Ադամյանը Պավարոտիի մասին նոր ֆիլմ Լեգենդար The Swingles-ը կմասնակցի «Երեւանյան հեռանկարներ» փառատոնի հոբելյանական համերգին Մարդ ե՞ն, թե՞ մարդ չեն
website by Sargssyan