Մոր պահքը

Մոր պահքը

«Տատիկս,- պատմեց Ելենան,- իր չորս զավակներին այսպես փրկեց: Դուստրն ու երեք որդիները ռազմաճակատ մեկնեցին, իսկ տատիկս պատերազմի ողջ ընթացքում խիստ պահք պահեց չորեքշաբթի և ուրբաթ օրերին: Չորսն էլ պատերազմից անվնաս վերադարձան, իսկ նա շարունակում էր պահեցողությունը:

«Մայրի՛կ,- ասում էին զավակները,- մենք ողջ վերադարձել ենք, ինչո՞ւ ես շարունակում պահք պահել»:

«Տիրոջ հանդեպ երախտագիտության զգացումից,- պատասխանում էր տատիկս:

– Մի ընտանիք ցույց տվեք, որտեղից չորս հոգի ռազմաճակատ գնան և ողջ-առողջ վերադառնան:

Ո՛չ, մինչև կյանքիս վերջ պահք եմ պահելու, որպեսզի շնորհակալությունս հայտնեմ Աստծուն»:

Եվ այդպես էլ արեց մինչև կյանքի վերջը»:

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

Աղբյուր՝ Surbzoravor.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում