USD
EUR
RUB

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սիդնեյի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներին

 

Փետրվարի 5-ին և 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն Ավստարալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդարանում ընդունեց հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներին:

Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Ավստարալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը:

Վեհափառ Հայրապետին այցելել էին Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Ավստրալիայի վարիչ կազմի, Հայ Հեղափոխական դաշնակցության Ավստրալիայի Կենտրոնական կոմիտեի, Ռամկավար Ազատական կուսակցության Ավստրալիայի վարիչ մարմնի, Համազգային Հայ Կրթական և Մշակութային Միության, Հայ Օգնության Միության շրջանային վարչությունների, Ավստրալիայի Հայ Դատի հանձնախմբի, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Սիդնեյի մասնաճյուղի վարչության, եկեղեցական վարչության, Ավստրալիայի Հայ Ավետարանչական Ընկերակցության վարչության ներկայացուցիչները, Հայ Ավետարանական Եկեղեցու հոգևոր հովիվը, ինչպես նաև Ավստրալիայում Արցախի մնայուն ներկայացուցիչը:

Հանդիպման ընթացքում հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներն իրենց զորակցությունը հայտնեցին Հայաստանյայց Առաքելական Եկեղեցուն և պատրաստակամությունը` միասնական ճիգերով առաջ տանելու ազգային աշխատանքները:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ծանոթանալով յուրաքանչյուր կազմակերպության ծավալած գործունեությանը, նրանց փոխանցեց իր հայրական օրհնությունն և հաջողության մաղթանքները:

Աղբյուր՝ ter-hambardzum.net

Լրահոս
Ուր ես մայր իմ. Լույս հնգյակ «Նման աշխարհում ոչ ոք չի կարող երջանիկ լինել, եթե Մարդ է իսկապես» Ավագ ուրբաթ Ուշագրավ գնահատանք Կոնստանտին Օրբելյանի «Գրեմմի»-ում առաջադրվելու առթիվ Կաննի փառատոնում մրցելու է 19 ֆիլմ Սեփական կոթողների նկատմամբ նույնչափ սրտացավությունը չէր խանգարի Թումանյանի հետքերով Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Արտավազդ Փելեշյանին Հովհաննես Թումանյան. «Դեցիմ Լաբերիոս» Կանչ Խորհրդավոր ընթրիքի պատկերագրությունն ու խորհուրդը Արկօղդ զլոյս Amazon-ում կտրուկ աճել է «Նոտղը Դամ դը Պաղի» մյուզիքլի վաճառքը Հայկական կինոյի «Անահիտները» Ավագ չորեքշաբթի Որ յաթոռ փառաց Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀԲԸՄ Բուենոս Այրեսի մասնաճյուղի տիկնանց հանձնախմբի անդամներին «Տանգոն հզոր պար է, այն հանում է մեջդ եղած տխրությունը» «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» Գութաներգ. Ձիգ տու, քաշի․ Կոմիտաս Հովհաննես Թումանյան․ Պանդուխտ եմ քույրիկ Հելեն Սեգարան անհամբեր սպասում է Շառլ Ազնավուրին նվիրված համերգին Որ սքանչելիդ ես Վահագն Հայրապետյան. «Մի գիժ բան է սպասվում» Հաղորդման հյուրն է Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը Լավագույն դաշնակահարներից մեկը՝ Ալեքսանդր Ռոմանովսկին, ելույթ կունենա Երևանում Փարիզի Աստվածամոր տաճարի արվեստի գործերը կփոխանցվեն Լուվրին Մեր աղոթական զորակցությունն ենք հայտնում բոլոր ֆրանսիացիներին, Կաթոլիկ մեր Քույր Եկեղեցուն Որ Արարիչդ ես Կոմիտաս․ Քնարերգություն Հովհաննես Թումանյան․ Օ՛, լո՛ւռ կաց, ընկե՛ր․․․ Ախալցխայում նշվել է Վահրամ Գայֆեճանի 140 ամյակը Ավագ եկուշաբթի Ապրիլի 15-ին կմեկնարկի Ազգային գրադարանային շաբաթը՝ նվիրված Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի 150-ամյակներին Ավագ շաբաթ ՀՊԿՆ-ի հետ ելույթ կունենա «Գինեսի» ռեկորդակիր ջութակահար Նիկոլայ Մադոյանը Ծաղկազարդ (Տիրոջ մուտքը Երուսաղեմ) «Յուրաքանչյուր մարդ եզակի է որպես սուբստանցիա, հնարավոր չէ նրան փոխարինել» Ֆրանսիացի գեղանկարիչ Նիկոլա դե Լարժիլյեի կտավը նվիրաբերվել է Մայր Աթոռին
Ամենաընթերցված
website by Sargssyan