Մահացել է դերասան Սերգեյ Յուրսկին

Մահացել է դերասան Սերգեյ Յուրսկին

Մոսկվայում 83 տարեկանում մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Սերգեյ Յուրսկին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Անցյալ տարվա դեկտեմբերին լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, որ դերասանը շտապ տեղափոխվել է հիվանդանոց և գտնվում է ծանր վիճակում, սակայն Մոսսովետի անվան թատրոնից հայտնում էին, որ Յուրսկին հիվանդանոց է տեղափոխվել պրոֆիլակտիկ բուժման: Սերգեյ Յուրսկին հայտնի է այնպիսի ֆիլմերով, ինչպիսիք են «Ոսկե հորթը», «Հանդիպման վայրը փոխել չի կարելի», «Սերը և աղավնիները» և այլն:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Աղբյուր՝ Aravot.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում