«Գրեմմին» մնացել է առանց մի շարք կատարողների ելույթների

«Գրեմմին» մնացել է առանց մի շարք կատարողների ելույթների

Երգիչներ Դրեյկը, Քենդրիկ Լամարը, Չաիլդիշ Գամբինոն և Արիանա Գրանտեն հրաժարվել են ելույթ ունենալ «Գրեմմի» մրցանակաբաշխությանը։

News.ru-ն գրում է, որ շոուի պրոդյուսերն ասել է, որ դեռ հարց է՝ արդյոք նրանք կհայտնվեն որպես հյուր։ Գամբինոյի, Լամարի և Դրեյքի հրաժարվելու պատճառներն անհայտ են։ Նրանք իրենց որոշման մասին հայտնել էին նախապես։ Արիանա Գրանտեն չեղյալ է հայտարարել իր ելույթը շոուի ղեկավարության հետ վեճի պատճառով։

Երգչուհին ասել է, որ իրեն պատրաստվելու համար քիչ ժամանակ են տվել։ «Գրեմմիի» պրոդյուսերները պնդում են, որ Գրանտեն ինքն է մեղավոր, քանի որ ամսից ավելի նրա հետ բանակցություններ էին վարում, ինչից հետո վերջին պահին նա հրաժարվել է։

«Գրեմմի» 61-րդ մրցանակաբաշխությունը, որի ընթացքում ընտրվում են տարվա լավագույն երգիչները, կայանալու է փետրվարի 11-ի գիշերը։

Աղբյուր` Panorama.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում