Ամերիկացի ռեփերի համաշխարհային ռեկորդը

Ամերիկացի ռեփերի համաշխարհային ռեկորդը

Ամերիկացի ռեփ կատարող, բլոգեր Մակ Լեթալը համաշխարհային նոր ռեկորդ է սահմանել ռեփ կարդալու արագությամբ։ kulturomania.ru կայքը գրում է, որ երկու րոպեում նա կարդացել է ավելի քան 1000 բառ։ Տեսահոլովակը տեղադրված է նրա Յութուբ-ալիքում։

«Մեկ ամիս է պահանջվել, որպեսզի նկարահանեի այս տեսահոլովակը»,- ասել է Մակ Լեթալը։

Ավելի վաղ մեկ այլ հայտնի ռեփեր Էմինեմը ռեկորդ էր սահմանել կրկին ռեփ կարդալու արագությամբ։ Նա բրիտանացի երգիչներ Labrinth-ի և Նիկի Մինաժի հետ կատարել էին «Majesty» ստեղծագործությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում