Կալկաթայի մարդասիրական ճեմարան

Կալկաթայի մարդասիրական ճեմարան

Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանը հայտարարում է 7-ից մինչև 10 տարեկան աշակերտների ընդունելություն:

Ընդունելությունը կատարվում է հետևյալ քայլերով.

1) ընդունելության ձևի լրացում,

2) ընդունելության փաստաթղթերի ներկայացում,

3) փաստաթղթերի ստուգում,

4) գրավոր թեստ` հիմնական գիտելիքների և հոգեբանության վերաբերյալ,

5) հարցազրույց: Ուսման, կեցության և ուղևորության բոլոր ծախսերը հոգում է Մարդասիրական ճեմարանը:

Ընդունելության համար պահանջվում են հետևյալ փաստաթղթերը.

> Անձնագիր (առնվազն 3 տարվա վավերականությամբ),

> Ծնողների / խնամակալի կողմից լիազորագիր Հայոց Մարդասիրական ճեմարանում սովորելու համար (նոտարի կողմից հաստատված),

> Մկրտության վկայական,

> Առաջադիմության թերթիկ և տեղեկանք նախորդ դպրոցից,

> Բժշկական տեղեկանք առողջության վերաբերյալ

> Լուսանկար 4 հատ, (անձնագրային չափի), նաև էլեկտրոնային տարբերակով (սկավառակի վրա),

> Միջնորդագիր հոգևոր հովվի կողմից,

> Սոցիալական տեղեկատվության մասին զեկույց ծնողների կողմից:

Դիմումները ներկայացնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոն 2019 թ. փետրվարի 10-ից, ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը` 10:00-16:00, հասցե` ք. Էջմիածին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածք: Տեղեկությունների համար 1. զանգահարել` (010) 517 199 հեռախոսահամարով, 2. գրել՝ [email protected] էլ.հասցեին:

Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի մասին հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել www.armeniancollege.edu.in կայքէջը և Armenian College And Philanthripic Academy ֆեյսբուքյան էջը:

Աղբյուր՝ ter-hambardzum.net

Հետևեք մեզ նաև Telegram-ում