Մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Սերգեյ Զախարովը

Մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Սերգեյ Զախարովը

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: Սանկտ-Պետերբուրգում 68 տարեկանում մահացել է հայտնի երգիչ, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Սերգեյ Զախարովը։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, նախնական տվյալներով մահվան պատճառը սրտի հետ կապված խնդիրներն էին։

Ս. Զախարովը 1974 թվականին արժանացել է «Ոսկե Օրփեոս» միջազգային մրցանակի: 1975 թվականին նկարահանվել է «Երկնային ծիծեռնակներ» երաժշտական ֆիլմում՝ մարմնավորելով գլխավոր հերոսներից մեկին։

Տարբեր տարիներին աշխարհի 42 երկրում հանդես եկել համերգներով է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում