USD
EUR
RUB

Mezzo հեռուստաալիքը ֆիլմ է պատրաստել դիրիժոր Սերգեյ Սմբատյանի մասին

 

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, Aravot.am: Mezzo դասական երաժշտության ալիքը ֆիլմ է նկարահանել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի մասին։ 25 րոպե տևողությամբ ֆիլմը մաեստրո Սմբատյանի դիմանկարն է, որը պատկերում է երաժշտի անցած ուղին՝ 18 տարեկանում առաջին համերգից մինչև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գործունեությունն ու Սերգեյ Սմբատյանի ելույթները բազմաթիվ այլ հեղինակավոր նվագախմբերի հետ և բեմերում։

Ֆիլմում Սերգեյ Սմբատյանը ներկայացնում է Երևանի պետական կոնսերվատորիայում սովորող 18-ամյա ուսանողների աներևակայելի խիզախումը՝ համախմբումն ու նվագախմբի ստեղծումը։ «Մենք ուզում էինք ինչ-որ հատուկ բան անել, որը հետագայում մեզ միասին կպահի նաև կոնսերվատորիան ավարտելուց հետո»,- ֆիլմում պատմում է Սերգեյ Սմբատյանը՝ անդրադառնալով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ստեղծման պատմությանը։ Mezzo-ի հեռուստադիտողներին են ներկայացվում նաև հայկական երաժշտական արվեստը, մեր երաժիշտների կատարողական վարպետությունը։

Ֆիլմը նկարահանվել է 2018թ. Գերմանիայում, որտեղ Սերգեյ Սմբատյանը գտնվում էր Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ` հռչակավոր Բեռլինի ֆիլհարմոնիայում համատեղ համերգով հանդես գալու նպատակով։ Տեսանյութն օրերս հեռարձակվել է Mezzo TV-ի եթերում, կրկնությունը երաժշտասերները կարող են դիտել փետրվարի 20-ին, 25-ին, մարտի 6-ին և 18-ին։

Mezzo-ն դասական երաժշտության ամենահայտնի հարթակներից մեկն է։ Ֆրանսիական Mezzo-ն հիմնադրվել է հատուկ երաժշտասերների համար, ովքեր գնահատում են գեղեցիկը, հետաքրքրվում են երաժշտության պատմությամբ։ Այստեղ եթեր են հեռարձակվում հանրահայտ երաժիշտների կատարումներ, բացառիկ համերգների ձայնագրություններ, միջազգային փառատոներ, երաժշտական նորություններ։ Եվ հայ երաժշտի ու հայկական արվեստի ներկայացումը բազմամիլիոն լսարան ունեցող այս հարթակում մեծագույն ձեռքբերում է։ Նշենք նաև, որ Սերգեյ Սմբատյանն առաջին հայ դիրիժորն է, ում մասին Mezzo հեռուստաալիքը նկարահանել է վավերագրական ֆիլմ:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ

Լրահոս
Նոր նշանակումներ «Մեծ լուսատուն` ցերեկը իշխելու համար, իսկ փոքր լուսատուն` գիշերը իշխելու համար» «Սա Բեռնհարդ Շլինկի տեսակետն է Հոլոքոստի մասին, որը նա մեծ վարպետությամբ գրականություն է դարձրել» Ինչո՞ւ Իրանում հետաքրքրվեցին «Բանկ Օտոմանով» 30 տարի անց «Քամին ունայնության» ֆիլմը վերադարձավ կինոյի տուն ՀԱՊ-ում բացվելու է Անատոլի Գրիգորյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը Վախթանգ Անանյան․ ՈՒշացած խոստովանություն Դավիթ Սամվելյան․ Լեռան տակի քարոզ Հայկական ավանդական երաժշտությունը և մշակութային անվտանգության հիմնահարցը. Ալեքսանդր Սահակյան Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ վերապատրաստման դասընթացների մասնակիցների հետ Հայաստանը մասնակցում է Հնագույն քաղաքակրթությունների ֆորումին Վարդան Հակոբյան․ Անվերադարձ աչքեր Դավիթ Հովհաննես․ Մեզանից հետո ուժեղ ու հաղթանդամ․․․ Զքէն խորհեցան Ավ. Իսահակյանի անվան գրադարանը «կտարածվի» Քրիստոնեական ներողամտության մասին Տնտեսի կիրակի (Մեծ պահքի չորրորդ կիրակի) Նանե․ Դու… կանգուն մնա… Վահան Թոթովենց․ Ես ծաղիկ չունիմ… Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Տավուշի նորանշանակ մարզպետին Մարտի 21-ին Գառնիում ծիսական արարողություն և տոնախմբություն է Վարանդի «Բերդաքաղաքի» ձեռագիրը կարդալուց անմիջապես հետո և մեկ տարի անց «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ֆանտաստիկ կոլեկտիվ է». Կարմինե Լաուրի Բուենոս Այրեսում Հայոց ցեղասպանությանը նվիրված թանգարան կկառուցվի Ասել՝ սերիալներն այն չարիքն են, որ կործանում են մեզ և մեր երկիրը, մեծագույն սխալ է. Հրաչ Քեշիշյան Խարիկ Դաշտենց․ Լեռան ծաղիկները Մետաքսե․ Հուշերի մորմոք Աղոթքը հոգու շնչառություն է Այսօր կանգնեցաւ աւազան Մանսուրյան. Մեր երաժշտության մեջ բաց կար՝ բարձրագույն պոեզիան երգելու առումով Բալետային պուանտի միջի ասեղից մինչեւ «ժամանակավոր արտագաղթում» Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Գյումրի, հյուրընկալվեց Մայր Աթոռի կողմից բնակարաններ ստացած ընտանիքներից մեկին Ավետիք Իսահակյան․ Մնացի կարոտ իմ հայրենիքին Վահագն Դավթյան․ Եթե հարցնես Ընդ լուսափայլ զւարթնոյն Մենք ենթարկյալներս Երեւանում ցուցադրվում են հայտնի նկարիչ Տիգրան Դադերյանի աշխատանքները Աստծո առջև ծնկողը թշնամու դեմ կանգուն կմնա մինչև վերջ Մայր Աթոռը հրապարակել է 2018-ի գործունեության տեղեկագիրը «Անկախության շրջանում Հայաստանում ձևավորված իրականությունը միանգամայն արժանի է խորենացիական «ողբի»
Ամենաընթերցված
website by Sargssyan