USD
EUR
RUB

Լավագույնս պատկերացում են տալիս հայ գրքի և գրատպության անցած ուղու մասին

 

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, Irates.am: Հայ գրքի պատմությանն անդրադառնալիս անհնար է շրջանցել տարբեր ժամանակաշրջաններում ստեղծված գրացուցակները կամ գրքի մատենագիտությունները, որոնք լավագույնս պատկերացում են տալիս հայ գրքի և գրատպության անցած ուղու մասին: Հայ գրքի մատենագիտության կազմման պատմական ավանդույթները հասել են մեր օրեր՝ միահյուսվելով ժամանակակից թվային դարաշրջանի պահանջներին:

2018 թ. տարեվերջին Հայաստանի ազգային գրադարանը ընթերցողին մատուցեց երկու հրատարակություն՝ «Հայ գիրքը 1931-1940 թթ.» (կազմ.` Օ. Գյուլումյան, Ս. Գրիգորյան, խմբ.` Մ. Գրիգորյան, Ա. Խաչատրյան, Վ. սրկ. Սերովբյան, առաջաբ.` Վ. Դևրիկյանի) մատենագիտությունը ու «Նորահայտ գրքեր և պարբերականներ» գրքի Ա. պրակը (կազմ.` Ստ. Պետոյան, Ռ. Ալեքսանյան, խմբ.` Տ. Զարգարյան, Հ. Ղազարյան, Մ. Գրիգորյան, առաջաբ.` Տ. Զարգարյանի):

Հայ գրքի համահավահաք մատենագիտություն կազմելու գաղափարը ծագել է նախորդ դարի 50-ական թվականներից: 1963 թ. տպագրվում է «Հայ հնատիպ գրքի մատենագիտական ցուցակ 1512-1800» գիրքը, որին հաջորդում է Հ. Դավթյանի կազմած «Հայ գիրքը 1801-1850 թթ.» մատենագիտությունը (1967 թ.): Իսկ 1988 թ. Ն. Ոսկանյանի, Ք. Կորկոտյանի, Ա. Սավալյանի ջանքերով հրատարակվում է «Հայ գիրքը 1512-1800 թթ.» ընդգրկուն մատենագիտությունը, որն առայսօր անփոխարինելի է այդ շրջանի հայ տպագրության պատմության ուսումնասիրության համար: Հետագա տասնամյակների ընթացքում լույս են տեսնում հաջորդ համահավաք մատենագիտական ցանկերը՝ յուրաքանչյուր հատորում ընդգրկելով համապատասխան շրջանը՝ «Հայ գիրքը 1851-1900 թթ.» (հատոր Գ, 1999 թ.), «Հայ գիրքը 1901-1920 թթ.» (հատոր Դ, 2007 թ.), «Հայ գիրքը 1921-1930 թթ.» (հատոր Ե, 2012 թ.): Եվ ահա ընթերցողի սեղանին է դրվում Հայ գրքի մատենագիտության հերթական Զ. հատորը՝ «Հայ գիրքը 1931-1940 թթ.» խորագրով, որտեղ ներառվել են աշխարհի տարբեր ծայրերում տպագրված հայերեն, հայատառ թուրքերեն, ինչպես նաև հայերեն հատվածներ պարունակող գրքերը՝ 9781 անուն:

Սույն մատենագիտությունը, համալրելով նախորդ հինգ հատորների շարքը, հնարավորություն է տալիս ուսումնասիրողին հստակ պատկերացնելու, թե որակական ինչ փոփոխությունների է ենթարկվել հայկական տպագրությունը նշված տասնամյակում, թեմատիկ որ ուղղությունն է գերիշխող եղել, տպագրական որ օջախն է ավելի ակտիվ կամ պասիվ գործել նախորդ տասնամյակների համեմատ և այլն:


«Նորահայտ գրքեր և պարբերականներ» գրքի Ա պրակը իր տեսակի մեջ եզակի է, աննախադեպ: Կազմված է հինգ բաժնից.

1. Գրքեր (ներառված են մինչև 1930 թ. հրատարակությունները)։

2. Հայերեն հատվածներ պարունակող այլալեզու գրքեր (ներառված են մինչև 1850 թ. հրատարակությունները)։

3. Պարբերականներ (ներառված են մինչև 1970 թ. հրատարակությունները)։

4. Հայկական հետք:

5. Հավելված:

Մինչ այժմ կազմված հայ գրքի և հայ մամուլի համահավաք մատենագիտական ցանկերի հիմնական նպատակը եղել է առավել ամբողջական ներկայացնել հայ տպագրության համապատասխան շրջանի պատկերը:

Սույն հրատարակության մեջ առանձնակի ուշադրության է արժանի «Հայերեն հատվածներ պարունակող այլալեզու գրքեր» բաժինը, ուր ներառված են մինչև 1850 թ. տպագրված և հայերեն կամ հայատառ հատվածներ պարունակող այլալեզու գրքերը:

Նախկինում մատենագետները հնարավորություն չեն ունեցել ուսումնասիրելու աշխարհի տարբեր գրադարանները, մինչդեռ այսօր բոլոր գրադարանները թվայնացրել են իրենց պաշարները, ինչն էլ հետազոտություններ կատարելու հնարավորություն է ընձեռում:

ՈՒսումնասիրությունների արդյունքում պարզվեց, որ աշխարհի տարբեր գրադարաններում պահպանվում են մինչև 1850 թ. տպագրված բազմաթիվ օտարալեզու գրքեր, որոնք պարունակում են հայերեն Տերունական աղոթքը, այբուբենը՝ լատինատառ տառադարձումով, հայերեն բառեր կամ նախադասություններ: Այդ գրքերի մատենագիտական նկարագրությունները ներառվեցին այս պրակի մեջ, իսկ թվային տարբերակները հասանելի են «Հայ գիրք» շտեմարանից:

«Հայադարան» բաժնում ներկայացված են Հայաստան աշխարհի, հայ ժողովրդի պատմամշակութային արժեքների, տպագրության պատմության մասին տեղեկություններ պարունակող մի շարք օտարալեզու գրքեր, որոնք աղբյուրագիտական արժեք ունեն պատմա-բանասիրական ուսումնասիրությունների համար:

Վերջին տասնամյակի ընթացքում կատարված մատենագիտական որոնումների արդյունքում բազմաթիվ հայերեն հնատիպ գրքեր են հայտնաբերվել աշխարհի տարբեր գրադարաններում: Այդ գրքերի մատենագիտական նկարագրությունները թեպետ ներառվել են «Հայ գիրքը 1512-1800 թթ.» ուսումնասիրության մեջ, սակայն մշակութային այդ հաստատությունների անունները չեն հիշատակվել որպես հայերեն հնատիպ գրքերի պահպանության օջախներ: ՈՒստի առանձին հավելվածի տեսքով ներկայացված են մի շարք այդպիսի գրադարաններ՝ հայերեն հնատիպ գրքերի համապատասխան ցանկերով:

Երկու հրատարակություններն էլ նախատեսված են մատենագետների, բանասերների, պատմաբանների, ինչպես նաև հայ գրքի պատմությամբ հետաքրքրվողների համար:

Կատարված աշխատանքը ցույց է տալիս, որ հայ գրքի ու մամուլի տպագրության պատմության մեջ կան բազմաթիվ անհայտ կողմեր, որոնց ուսումնասիրությունը նոր մատենագիտական ցանկերի հիմք կարող է հանդիսանալ:

Մայա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հայաստանի ազգային գրադարանի մատենագիտության և գրադարանագիտության
բաժնի վարիչ

Լրահոս
Նոր նշանակումներ «Մեծ լուսատուն` ցերեկը իշխելու համար, իսկ փոքր լուսատուն` գիշերը իշխելու համար» «Սա Բեռնհարդ Շլինկի տեսակետն է Հոլոքոստի մասին, որը նա մեծ վարպետությամբ գրականություն է դարձրել» Ինչո՞ւ Իրանում հետաքրքրվեցին «Բանկ Օտոմանով» 30 տարի անց «Քամին ունայնության» ֆիլմը վերադարձավ կինոյի տուն ՀԱՊ-ում բացվելու է Անատոլի Գրիգորյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը Վախթանգ Անանյան․ ՈՒշացած խոստովանություն Դավիթ Սամվելյան․ Լեռան տակի քարոզ Հայկական ավանդական երաժշտությունը և մշակութային անվտանգության հիմնահարցը. Ալեքսանդր Սահակյան Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ վերապատրաստման դասընթացների մասնակիցների հետ Հայաստանը մասնակցում է Հնագույն քաղաքակրթությունների ֆորումին Վարդան Հակոբյան․ Անվերադարձ աչքեր Դավիթ Հովհաննես․ Մեզանից հետո ուժեղ ու հաղթանդամ․․․ Զքէն խորհեցան Ավ. Իսահակյանի անվան գրադարանը «կտարածվի» Քրիստոնեական ներողամտության մասին Տնտեսի կիրակի (Մեծ պահքի չորրորդ կիրակի) Նանե․ Դու… կանգուն մնա… Վահան Թոթովենց․ Ես ծաղիկ չունիմ… Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Տավուշի նորանշանակ մարզպետին Մարտի 21-ին Գառնիում ծիսական արարողություն և տոնախմբություն է Վարանդի «Բերդաքաղաքի» ձեռագիրը կարդալուց անմիջապես հետո և մեկ տարի անց «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ֆանտաստիկ կոլեկտիվ է». Կարմինե Լաուրի Բուենոս Այրեսում Հայոց ցեղասպանությանը նվիրված թանգարան կկառուցվի Ասել՝ սերիալներն այն չարիքն են, որ կործանում են մեզ և մեր երկիրը, մեծագույն սխալ է. Հրաչ Քեշիշյան Խարիկ Դաշտենց․ Լեռան ծաղիկները Մետաքսե․ Հուշերի մորմոք Աղոթքը հոգու շնչառություն է Այսօր կանգնեցաւ աւազան Մանսուրյան. Մեր երաժշտության մեջ բաց կար՝ բարձրագույն պոեզիան երգելու առումով Բալետային պուանտի միջի ասեղից մինչեւ «ժամանակավոր արտագաղթում» Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Գյումրի, հյուրընկալվեց Մայր Աթոռի կողմից բնակարաններ ստացած ընտանիքներից մեկին Ավետիք Իսահակյան․ Մնացի կարոտ իմ հայրենիքին Վահագն Դավթյան․ Եթե հարցնես Ընդ լուսափայլ զւարթնոյն Մենք ենթարկյալներս Երեւանում ցուցադրվում են հայտնի նկարիչ Տիգրան Դադերյանի աշխատանքները Աստծո առջև ծնկողը թշնամու դեմ կանգուն կմնա մինչև վերջ Մայր Աթոռը հրապարակել է 2018-ի գործունեության տեղեկագիրը «Անկախության շրջանում Հայաստանում ձևավորված իրականությունը միանգամայն արժանի է խորենացիական «ողբի»
Ամենաընթերցված
website by Sargssyan