Մարտակերտում կկայանա Փարաջանովին նվիրված ցուցահանդես. կներկայացվեն բացառիկ նմուշներ

Մարտակերտում կկայանա Փարաջանովին նվիրված ցուցահանդես. կներկայացվեն բացառիկ նմուշներ

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: Փետրվարի 21-ին՝ ժամը 15:00-ին, Մարտակերտի մշակույթի և երիտասարդության կենտրոնում տեղի է ունենալու «Փարաջանով՝ մեծություն» խորագրով լուսանկարների ցուցահանդես և ֆիլմի դիտում:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Շուշիի կերպարվեստի պետական թանգարանի տնօրեն Լուսինե Գասպարյանը՝ մանրամասնելով, որ միջոցառումը կազմակերպվում է «Շուշի քաղաքի թանգարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Կերպարվեստի պետական թանգարան» ստորաբաժանման և Մարտակերտի շրջանի վարչակազմի աշխատակազմի մշակույթի ու երիտասարդության բաժնի հետ համատեղ:

«Ցուցահանդեսին ներկայացված կլինեն ուկրաինացի կինոռեժիսոր Յուրի Հարմաշի՝ Փարաջանովին նվիրված անձնական լուսանկարների բացառիկ նմուշներ: Կցուցադրվի մեծ արվեստագետի կյանքին ու գործունեությանը նվիրված ֆիլմ: Միջոցառումը կազմակերպվում է Կերպարվեստի պետական թանգարանի` Փարաջանովի 95-ամյակին նվիրված ծրագրի շրջանակներում»,վ- նշել է Լ. Գասպարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում