Ամերիկյան կինոակադեմիան որոշել է «Օսկարի» մրցանակակիրներին

Ամերիկյան կինոակադեմիան որոշել է «Օսկարի» մրցանակակիրներին

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: Ամերիկյան կինոակադեմիայի անդամներն ավարտել են «Օսկար» մրցանակաբաշխության հավակնորդների քվեարկության վերջնական էտապը։ Այդպիսով, որոշված են մրցանակաբաշխության բոլոր անվանակարգերում հաղթողները։

kulturomania.ru-ն գրում է, որ քվեարկությանը մասնակցել է Ամերիկյան կինոակադեմիայի 7902 անդամ։ Քվեարկությունը եղել է փակ կայքում, նաև քվեաթերթիկների օգնությամբ, որոնք ուղարկվել են կինոակադեմիայի շտաբ-բնակարան փոստով։

«Օսկար» մրցանակաբաշխությունը կայանալու է փետրվարի 24-ի լույսի 25-ի գիշերը Լոս Անջելեսում Dolby թատրոնում։ 24 անվանակարգում կհայտարարվեն «Օսկարի» մրցանակակիներին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում