USD
EUR
RUB

Երբ անհնարինը դարձավ հնարավոր

 

Հավաքվում են մի անգամ մի քանի գորտեր և սկսում խոսել:

- Ափսո՛ս, որ մենք ապրում ենք այսպիսի փոքր ճահճում: Ա՜խ, եթե հասնեինք հարևան ճահիճ … այնտեղ շա՛տ անգամ ավելի լավ է, կվա-կվա, – ասում է գորտերից մեկը:

- Իսկ ես լսել եմ, որ այս լեռներում կա մաքուր ջրով մի լճակ և չկան չարաճճի տղաներ, - ավելացնում է երկրորդը:

- Իսկ ձեզ ի՞նչ, - մեջ է ընկնում մեծ դոդոշը, - միևնույն է, դուք երբեք չեք հասնի այնտեղ:

- Ինչու՞ չենք հասնի: Մե՛նք գորտեր ենք, կարո՛ղ ենք ամեն ինչ, - ասում է գորտերից մեկը` ավելացնելով, - եկեք գնանք և ապացուցենք բոլորին, որ մենք կարող ենք հասնել այդ լճակին:

- Գնա՜ցինք ուրեմն, բոլորս դեպի մեծ, մաքուր լճակ, - բացականչում են գորտերը խմբով:

Մեծ դոդոշը պատմում է ճահճի բոլոր բնակիչներին գորտերի “հիմար նախաձեռնության” մասին և երբ գորտերը ճանապարհ են ընկնում, բոլոր նրանք, ովքեր մնացել էին ճահճում, նրանց ետևից գոռում են.

 -Այդ ու՜ր եք գնում, գորտեր, դա անհնարի՛ն է: Դուք չեք հասնի լճակին: Նստեք ձեր ճահճում:

Բայց գորտերը ճանապարհ են ընկնում: Մի քանի օր նրանք շարժվում են, նրանցից շատերը հետ են վերադառնում հարազատ ճահիճ: Գորտերից միայն մեկը ետ չի կանգնում ճանապարհից և ի վերջո, նրան հաջողվում է հասնել մաքուր, գեղեցիկ լճակին:

Ինչու՞ հենց նրան: Պարզվում է, որ այդ գորտը ուղղակի խուլ էր: Նա չէր լսել գորտերի խոսակցությունը, չէր լսել, որ դա անհնարին է և այդ պատճառով էլ, կարողանում է հեշտությամբ հասնել իր նպատակին:

Աղբյուր՝ Ter-hambardzum.net

Լրահոս
Նոր նշանակումներ «Մեծ լուսատուն` ցերեկը իշխելու համար, իսկ փոքր լուսատուն` գիշերը իշխելու համար» «Սա Բեռնհարդ Շլինկի տեսակետն է Հոլոքոստի մասին, որը նա մեծ վարպետությամբ գրականություն է դարձրել» Ինչո՞ւ Իրանում հետաքրքրվեցին «Բանկ Օտոմանով» 30 տարի անց «Քամին ունայնության» ֆիլմը վերադարձավ կինոյի տուն ՀԱՊ-ում բացվելու է Անատոլի Գրիգորյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը Վախթանգ Անանյան․ ՈՒշացած խոստովանություն Դավիթ Սամվելյան․ Լեռան տակի քարոզ Հայկական ավանդական երաժշտությունը և մշակութային անվտանգության հիմնահարցը. Ալեքսանդր Սահակյան Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ վերապատրաստման դասընթացների մասնակիցների հետ Հայաստանը մասնակցում է Հնագույն քաղաքակրթությունների ֆորումին Վարդան Հակոբյան․ Անվերադարձ աչքեր Դավիթ Հովհաննես․ Մեզանից հետո ուժեղ ու հաղթանդամ․․․ Զքէն խորհեցան Ավ. Իսահակյանի անվան գրադարանը «կտարածվի» Քրիստոնեական ներողամտության մասին Տնտեսի կիրակի (Մեծ պահքի չորրորդ կիրակի) Նանե․ Դու… կանգուն մնա… Վահան Թոթովենց․ Ես ծաղիկ չունիմ… Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Տավուշի նորանշանակ մարզպետին Մարտի 21-ին Գառնիում ծիսական արարողություն և տոնախմբություն է Վարանդի «Բերդաքաղաքի» ձեռագիրը կարդալուց անմիջապես հետո և մեկ տարի անց «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ֆանտաստիկ կոլեկտիվ է». Կարմինե Լաուրի Բուենոս Այրեսում Հայոց ցեղասպանությանը նվիրված թանգարան կկառուցվի Ասել՝ սերիալներն այն չարիքն են, որ կործանում են մեզ և մեր երկիրը, մեծագույն սխալ է. Հրաչ Քեշիշյան Խարիկ Դաշտենց․ Լեռան ծաղիկները Մետաքսե․ Հուշերի մորմոք Աղոթքը հոգու շնչառություն է Այսօր կանգնեցաւ աւազան Մանսուրյան. Մեր երաժշտության մեջ բաց կար՝ բարձրագույն պոեզիան երգելու առումով Բալետային պուանտի միջի ասեղից մինչեւ «ժամանակավոր արտագաղթում» Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Գյումրի, հյուրընկալվեց Մայր Աթոռի կողմից բնակարաններ ստացած ընտանիքներից մեկին Ավետիք Իսահակյան․ Մնացի կարոտ իմ հայրենիքին Վահագն Դավթյան․ Եթե հարցնես Ընդ լուսափայլ զւարթնոյն Մենք ենթարկյալներս Երեւանում ցուցադրվում են հայտնի նկարիչ Տիգրան Դադերյանի աշխատանքները Աստծո առջև ծնկողը թշնամու դեմ կանգուն կմնա մինչև վերջ Մայր Աթոռը հրապարակել է 2018-ի գործունեության տեղեկագիրը «Անկախության շրջանում Հայաստանում ձևավորված իրականությունը միանգամայն արժանի է խորենացիական «ողբի»
Ամենաընթերցված
website by Sargssyan