USD
EUR
RUB

Ֆրանսահայ մշակութային միությունը Հայաստանին կվերադարձնի «Հայֆիլմ» կինոստուդիայի արտադրության 64 ֆիլմերի պոզիտիվ ժապավենները

 

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, Aravot.am: Ֆրանսահայ մշակութային միությունը (UCFAF) ցանկություն է հայտնել Հայաստանին վերադարձնել,40 տարի առաջ` Խորհրդային Հայաստանից ստացած թվով 64 գեղարվեստական, վավերագրական, լիամետրաժ և կարճամետրաժ ֆիլմերի պոզիտիվ ժապավենները։

Ֆրանսահայ մշակութային միությունը դեռևս 2016 թվականի դեկտեմբերին, սույն հարցով դիմել էր Ֆրանսիայում ՀՀ դեսպանությանը՝ ճշտելու համար, թե անհարաժե՞շտ են այդ ֆիլմերը Հայաստանին։ Մշակույթի նախարարությունն էլ իր հերթին այդ մասին գրություն էր ուղղել Հայաստանի ազգային կինոկենտրոնին, որն էլ սկսեց զբաղվել հիշյալ հարցով: Ազգային կինոկենտրոնը կապ հաստատեց Ֆրանսիահայ մշակութային միության նախագահ Էդմոն Յանիկյանի հետ և պարզեց, որ այդ ֆիլմերը տարիներ շարունակ ցուցադրվել են Ֆրանսիայի տարբեր քաղաքներում՝ հայկական համայնքի համար: Վերջին անգամ դրանք օգտագործվել են 25 տարի առաջ և այժմ պահեստավորված են միության նկուղային հարկում։

2017թ-ի հունվարից այս ֆիլմերի վերադարձը կազմակերպելու նպատակով Հայաստանի ազգային կինոկենտրոնը սկսեց բանակցել ՀՀ-ում Ֆրանսիայի UNESCO-ի ներկայացուցիչ Վահե Վահրամյանի հետ, որի հավաստմամբ այն ժամանակ դեսպանությունը չուներ բավականաչափ միջոցներ ամբողջ հավաքածուն Հայաստան տեղափոխելու համար: Հետևաբար, այդ ահռելի կինոժառանգությունից 2017թ․ մարտի 9-ին Հայաստան բերվեց ընդամենը 6 ֆիլմ․կինոնկարներից երկուսը՝ «Կարինեն» և «Տղամարդիկը» նշված էին որպես ֆրանսերեն ենթագրերով ֆիլմեր և մյուս չորսն էլ ՝ («Լեռնային լճի գաղտնիքը», «Յոթ երգ», «Անահիտ», «Մի կաթիլ մեղր») պոզիտիվ կինոժապավեններ էին։

Ֆիլմերը սև/սպիտակ և գունավոր են, մեծ մասամբ հայերեն լեզվով, դրանցից մի քանիսը ֆրանսերեն ենթագրեր ունեն և հիմնականում 35 կամ 16մմ ժապավենային կրիչներով են։Դրանց մեջ կան նաև մի շարք փաստագրական ֆիլմեր, որոնք ժամանակի ընթացքում վերածվում են արխիվի և հենց դրանով է, որ դառնում են իսկական գանձ շահագործման համար:

Ֆիլմացանկի ուսումնասիրությունից պարզվել է , որ այնտեղ են նաև մեր ազգային կինոժառանգության լավագույն նմուշները․ օրինակ՝ խաղարկային լիամետրաժ ֆիլմերից՝ «Քաոսը», «Կամոն», «Ժայռը», «Մսյո Ժակը և ուրիշները», «Բարև, ես եմ»-ը, հայ մեծերին նվիրված կարճամետրաժ կինոֆիլմեր, այդ թվում՝ «Մեսրոպ Մաշտոց», «Հրաչյա Ներսեսյան», «Ավետիք Իսահակյան», «Մարտիրոս Սարյան», ինչպես նաև երաժշտական ֆիլմեր՝ «Գոհար Գասպարյան», «Կարինե», անիմացիոն՝ «Արևի հարսնացուն», «Մի կաթիլ մեղրը» և այլն:

2018 թվականին հայկական կինոյի հարուստ ժառանգությունը՝ կինոֆոնդը, հանձնվեց Հայաստանի ազգային կինոկենտրոնին, որից հետո անմիջապես սկսվեցին հայկական կինոժառանգության թվայնացման աշխատանքները։

Հայաստանի ազգային կինոկենտրոնը և Լեհական «Ֆիքսաֆիլմ» թվայնացման և վերականգնման ստուդիան համատեղ սկսեցին հայկական ֆիլմերի վերականգնման և թվայնացման աշխատանքները։ Առաջինը վերականգնվեց Ս․Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» 10-րոպեանոց ֆիլմը, որն արդեն ցուցադրվել է միջազգային հայտնի կինոփառատոններում, կինոպրոցեսներում, թանգարաններում։

Այս պահին արդեն սկսվել են «Համո Բեկնազարյան» նախագծի աշխատանքները, որի շրջանակում վերականգնվելու են Բեկնազարյանի 10 ֆիլմերը։ Նախագծի առաջին վերականգնվող ֆիլմը «Պեպոն» է։ Սովորաբար, թվայնացման գործընթացը սկսելու համար, որպես կանոն, հավաքվում են ֆիլմերի տաբեր տարիներին տպված բոլոր պահպանված պատճենները։ Ու հենց այս պահին, երբ հայտնաբերվեց, որ Ֆրանսիահայ մշակութային միությունը (UCFAF) առաջարկում է «Պեպո» ֆիլմից 2 օրինակ՝ ուղղակի անգնահատելի է:

Ազգային կինոկենտրոնի պատասխանատուները, օրերս, կրկին կապվեցին Էդմոն Յանիկյանի հետ։ Վերջինս հաստատեց, որ ֆիլմերը դեռևս գտնվում են իրենց ընկերության պահեստում։

Հ․Գ․Այս պահին, Հայաստանի ազգային կինոկենտրոնի պատասխանատուները փնտրում են տարբերակներ՝ ֆիլմերը Հայաստան տեղափոխելու համար։ Այդ նպատակով, բանակցություններ են տարվում Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության և նրա ներկայացուցիչների հետ՝ կազմակերպելու տեղափոխման գործընթացը, որը կարելի է սկսել մի քանի փուլով՝ հաշվի առնելով նյութի ծավալները:

Հայաստանի ազգային կինոկենտրոն

Լրահոս
Նոր նշանակումներ «Մեծ լուսատուն` ցերեկը իշխելու համար, իսկ փոքր լուսատուն` գիշերը իշխելու համար» «Սա Բեռնհարդ Շլինկի տեսակետն է Հոլոքոստի մասին, որը նա մեծ վարպետությամբ գրականություն է դարձրել» Ինչո՞ւ Իրանում հետաքրքրվեցին «Բանկ Օտոմանով» 30 տարի անց «Քամին ունայնության» ֆիլմը վերադարձավ կինոյի տուն ՀԱՊ-ում բացվելու է Անատոլի Գրիգորյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը Վախթանգ Անանյան․ ՈՒշացած խոստովանություն Դավիթ Սամվելյան․ Լեռան տակի քարոզ Հայկական ավանդական երաժշտությունը և մշակութային անվտանգության հիմնահարցը. Ալեքսանդր Սահակյան Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ վերապատրաստման դասընթացների մասնակիցների հետ Հայաստանը մասնակցում է Հնագույն քաղաքակրթությունների ֆորումին Վարդան Հակոբյան․ Անվերադարձ աչքեր Դավիթ Հովհաննես․ Մեզանից հետո ուժեղ ու հաղթանդամ․․․ Զքէն խորհեցան Ավ. Իսահակյանի անվան գրադարանը «կտարածվի» Քրիստոնեական ներողամտության մասին Տնտեսի կիրակի (Մեծ պահքի չորրորդ կիրակի) Նանե․ Դու… կանգուն մնա… Վահան Թոթովենց․ Ես ծաղիկ չունիմ… Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Տավուշի նորանշանակ մարզպետին Մարտի 21-ին Գառնիում ծիսական արարողություն և տոնախմբություն է Վարանդի «Բերդաքաղաքի» ձեռագիրը կարդալուց անմիջապես հետո և մեկ տարի անց «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ֆանտաստիկ կոլեկտիվ է». Կարմինե Լաուրի Բուենոս Այրեսում Հայոց ցեղասպանությանը նվիրված թանգարան կկառուցվի Ասել՝ սերիալներն այն չարիքն են, որ կործանում են մեզ և մեր երկիրը, մեծագույն սխալ է. Հրաչ Քեշիշյան Խարիկ Դաշտենց․ Լեռան ծաղիկները Մետաքսե․ Հուշերի մորմոք Աղոթքը հոգու շնչառություն է Այսօր կանգնեցաւ աւազան Մանսուրյան. Մեր երաժշտության մեջ բաց կար՝ բարձրագույն պոեզիան երգելու առումով Բալետային պուանտի միջի ասեղից մինչեւ «ժամանակավոր արտագաղթում» Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Գյումրի, հյուրընկալվեց Մայր Աթոռի կողմից բնակարաններ ստացած ընտանիքներից մեկին Ավետիք Իսահակյան․ Մնացի կարոտ իմ հայրենիքին Վահագն Դավթյան․ Եթե հարցնես Ընդ լուսափայլ զւարթնոյն Մենք ենթարկյալներս Երեւանում ցուցադրվում են հայտնի նկարիչ Տիգրան Դադերյանի աշխատանքները Աստծո առջև ծնկողը թշնամու դեմ կանգուն կմնա մինչև վերջ Մայր Աթոռը հրապարակել է 2018-ի գործունեության տեղեկագիրը «Անկախության շրջանում Հայաստանում ձևավորված իրականությունը միանգամայն արժանի է խորենացիական «ողբի»
Ամենաընթերցված
website by Sargssyan