USD
EUR
RUB

Հիսուսի եւ առաքյալների ուսուցումը պահքի մասին

 

Կրոնաբարոյական հարցերի մասին Հիսուսի հիմնական ուսուցումները համադրված են «Լեռան քարոզում», ուր կարևոր տեղ է տրված նաև ՊԱՀՔԻՆ: Այն տեղ Հիսուսն ասում է. «Երբ ծոմ պահեք, տրտմերես մի’ լինեք կեղծավորների նման, որոնք իրենց երեսները այլանդակում են, որպեսզի մարդկանց այնպես երևան, թե ծոմ են պահում. ճշմարիտ եմ ասում ձեզ, ա’յդ իսկ է նրանց վարձը (այսինքն` մարդկանց երևալը և նրանցից գովվելը): Այլ երբ դու (խոսքն ուղղված է Հիսուսին հավատացողին և հետևողին) ծոմ պահես, օծի’ր քո գլուխը և լվա’ քո երեսը, որպեսզի չերևաս մարդկանց որպես ծոմ պահող, այլ քո Հորը` գաղտնաբար, և քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ» (Մատթ. 6:16-18):

Ուրեմն, Հիսուսը, առանց ընկնելու պահեցողության գործնական մանրամասնությունների մեջ, սովորեցնում է, թե ինչ ոգով պետք է այն կատարել:

Ուրիշ առիթով փարիսեցիները Հիսուսին քննադատեցին, թե Նա և Իր աշակերտները պահք չեն պահում, ինչպես իրենք և Հովհաննես Մկրտչի աշակերտները: Դիտողությունն անհիմն չէր. արդարև Հիսուսը և Իր աշակերտները պահեցողություն չէին անում: Սակայն մենք, ի պաշտպանություն նրանց, կարող ենք ասել, որ Հիսուսի և Նրա աշակերտների գրեթե ամբողջ կյանքը պահեցողություն էր: Ուրիշների ողորմությամբ ապրող և քաղաքից քաղաք կամ գյուղից գյուղ թափառող մարդիկ էին. ի՜նչ ունեին կամ ի՜նչ էին ուտում, որ պահեցողություն անեին: Իրենց անոթությունը հագեցնելու համար հաճախ արտերից ցորենի հասկեր էին պոկում և ափերի մեջ տրորելով` ուտում (Ղուկ. 6:1): Սակայն Հիսուսը տարբեր անկյուններից է հարցին նայում և նրանց պատասխանում հետևյալ ձևով. «Մի՞թե կարող եք հարսանքավորներին հրամայել, որ ծոմ պահեն, որքան ժամանակ որ փեսան նրանց հետ է: Կգան օրեր, երբ փեսան նրանցից կվերցվի, ապա այդ օրերին ծոմ կպահեն» (Ղուկ. 5:34-35): Ուրեմն Հիսուսը նախատեսում և անուղղակի թելադրում է, որ արդարև Իր հետևորդները Իր մահից հետո պահեցողություն կանեն:

Եվ արդարև, տեսնում ենք, որ Եկեղեցին Քրիստոսի համբարձումից հետո կիրարկում է պահեցողության սկզբունքը, առանց, սակայն, այն հատուկ օրենքի վերածելու կամ որոշ օրերի ու շրջանների հետ կապելու: Պահքը տակավին բնական և ինքնաբուխ մի սովորույթ է, որը որևէ անհատ կամ խումբ կատարում է, երբ դրա պետքը զգում է: Ըստ այսմ, առաջին քրիստոնեական քարոզչական պաշտոնական ձեռնարկն սկսվում է պահքով և աղոթքով: Անտիոքում, որը Երուսաղեմից հետո դարձավ քրիստոնեական երկրորդ մեծ կենտրոնը, կային մարդիկ, ովքեր կոչվում էին «մարգարեներ և վարդապետներ»: Երբ նրանք «Տիրոջ պաշտամունքի մեջ էին և ծոմ էին պահում, Սուրբ Հոգին ասաց նրանց. «Բառնաբասին և Սողոսին առանձնացրե’ք Ինձ համար, որ անեն այն գործը, որին Ես դրանց կոչել եմ»: Այն ժամանակ ծոմ պահելով և աղոթելով` ձեռք դրեցին նրանց վրա և ուղարկեցին» (Գործք. 13:2-3): Գրեթե նույնը Պողոսը և Բառնաբասն արեցին, երբ, իրենց կարգին, նորակազմ քրիստոնյա համայնքների համար «երեցներ ձեռնադրեցին, պահեցողությամբ հանդերձ աղոթք արեցին և նրանց հանձնեցին Տիրոջը, Որին հավատացել էին» (Գործք 14:22): Պողոս առաքյալը, երբ հարկադրվում է հիշել իր «վաստակները», հաստատում է, որ հաճախ ենթարկվել է նաև «քաղցի և ծարավի, առանց մի պատառ հացի» (հմմտ. Բ Կորնթ. 6:5, Բ Կորնթ. 11:27):

Աստվածաշնչի թե’ Հին և թե’ Նոր Կտակարաններից մեզ ավանդված հրահանգների և տրված օրինակների այս լույսի տակ մեզ համար անհասկանալի է մնացել, թե ինչպե՞ս կարող են պահքի օրենքը անտեսել կամ բացահայտորեն նրա դեմ պայքարել հատկապես այն քրիստոնյաները, ովքեր իրենց հավատքի և գործի ամբողջ շենքը ցանկանում են կառուցել լոկ Աստվածաշնչի տվյալների վրա:

Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյան «Մեծ պահքի կիրակիների ոսկե շղթան»

Աղբյուր՝ Ter-hambardzum.net

Լրահոս
Նոր նշանակումներ «Մեծ լուսատուն` ցերեկը իշխելու համար, իսկ փոքր լուսատուն` գիշերը իշխելու համար» «Սա Բեռնհարդ Շլինկի տեսակետն է Հոլոքոստի մասին, որը նա մեծ վարպետությամբ գրականություն է դարձրել» Ինչո՞ւ Իրանում հետաքրքրվեցին «Բանկ Օտոմանով» 30 տարի անց «Քամին ունայնության» ֆիլմը վերադարձավ կինոյի տուն ՀԱՊ-ում բացվելու է Անատոլի Գրիգորյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը Վախթանգ Անանյան․ ՈՒշացած խոստովանություն Դավիթ Սամվելյան․ Լեռան տակի քարոզ Հայկական ավանդական երաժշտությունը և մշակութային անվտանգության հիմնահարցը. Ալեքսանդր Սահակյան Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ վերապատրաստման դասընթացների մասնակիցների հետ Հայաստանը մասնակցում է Հնագույն քաղաքակրթությունների ֆորումին Վարդան Հակոբյան․ Անվերադարձ աչքեր Դավիթ Հովհաննես․ Մեզանից հետո ուժեղ ու հաղթանդամ․․․ Զքէն խորհեցան Ավ. Իսահակյանի անվան գրադարանը «կտարածվի» Քրիստոնեական ներողամտության մասին Տնտեսի կիրակի (Մեծ պահքի չորրորդ կիրակի) Նանե․ Դու… կանգուն մնա… Վահան Թոթովենց․ Ես ծաղիկ չունիմ… Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Տավուշի նորանշանակ մարզպետին Մարտի 21-ին Գառնիում ծիսական արարողություն և տոնախմբություն է Վարանդի «Բերդաքաղաքի» ձեռագիրը կարդալուց անմիջապես հետո և մեկ տարի անց «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ֆանտաստիկ կոլեկտիվ է». Կարմինե Լաուրի Բուենոս Այրեսում Հայոց ցեղասպանությանը նվիրված թանգարան կկառուցվի Ասել՝ սերիալներն այն չարիքն են, որ կործանում են մեզ և մեր երկիրը, մեծագույն սխալ է. Հրաչ Քեշիշյան Խարիկ Դաշտենց․ Լեռան ծաղիկները Մետաքսե․ Հուշերի մորմոք Աղոթքը հոգու շնչառություն է Այսօր կանգնեցաւ աւազան Մանսուրյան. Մեր երաժշտության մեջ բաց կար՝ բարձրագույն պոեզիան երգելու առումով Բալետային պուանտի միջի ասեղից մինչեւ «ժամանակավոր արտագաղթում» Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Գյումրի, հյուրընկալվեց Մայր Աթոռի կողմից բնակարաններ ստացած ընտանիքներից մեկին Ավետիք Իսահակյան․ Մնացի կարոտ իմ հայրենիքին Վահագն Դավթյան․ Եթե հարցնես Ընդ լուսափայլ զւարթնոյն Մենք ենթարկյալներս Երեւանում ցուցադրվում են հայտնի նկարիչ Տիգրան Դադերյանի աշխատանքները Աստծո առջև ծնկողը թշնամու դեմ կանգուն կմնա մինչև վերջ Մայր Աթոռը հրապարակել է 2018-ի գործունեության տեղեկագիրը «Անկախության շրջանում Հայաստանում ձևավորված իրականությունը միանգամայն արժանի է խորենացիական «ողբի»
Ամենաընթերցված
website by Sargssyan