Ճապոնացիները խնդրել են երկրորդ անգամ ցուցադրել Այվազովսկու «Իններորդ ալիք» կտավը

Ճապոնացիները խնդրել են երկրորդ անգամ ցուցադրել Այվազովսկու «Իններորդ ալիք» կտավը

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, Panorama.am: Հայազգի հայտնի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու «Իններորդ ալիք» կտավը Ճապոնիայում ցուցադրվելուց հետո վերադարձվել է Ռուսական թանգարանի ցուցադրություն, որտեղ ներկայացված են նկարչի մյուս աշխատանքները։

«Ճապոնիայում Ֆուձի պատկերասրահում ցուցահանդեսը տևել է 60 օր։ Այդ ընթացքում այցելել է 300 հազար մարդ։ Դա բավականին շատ է»- ՏԱՍՍ-ին ասել է Ռուսական թանգարանի փոխտնօրեն Եվգենիա Պետրովան։

Ցուցահանդեսը բացվել էր 2018 թվականի վերջին, ներկայացված էր Ռուսական թանգարանից ավելի քան 40 աշխատանք՝ 19-րդ դարավերջի-20-րդ դարասկզբի նկարիչների, այդ թվում Այվազովսկի, Իվան Շիշկին, Իլյա Ռեպին, Իսահակ Լևիտան։

Պետրովան նշել է, որ Այվազովսկու «Իններորդ ալիք» կտավը այդ թանգարան ցուցադրության է տարվել երկրորդ անգամ ճապոնական կողմի խնդրանքով։ Առաջին անգամ «Իններորդ ալիքը» եղել է Ճապոնիայում մի քանի տարի առաջ՝ ավերիչ երկրաշարժիչ հետո։

«Մի քանի տարի առաջ նրանք խնդրեցին մեզանից «Իններորդ ալիքը»։ Այդ ժամանակ Ճապոնայում ուժեղ երկրաշարժ էր եղել, և նրանք դիմեցին մեզ, քանի որ այդ նկարը մարդկանց հույս է ներշնչում, ոգեշնչում է։ Այդ ժամանակ մեզ մոտ ցուցահանդես էր պատրասվում նվիրված հոբելյանին, չէինք ցանկանում այն հանել ցուցադրությունից և տալ նրանց, բայց ճապոնացիներն այնքան համոզիչ էին, որ մենք չկարողացանք նրանց չընդառաջել, չկարողացանք չտալ այդ ստեղծագործությունը»,- պատմել է թանգարանի փոխտնօրենը։

Նա նշել է, որ կտավը ցուցադրվել էր ճապոնական մի քանի քաղաքում, և ցուցադրվել էր ինչպես Լեոնադրո դա Վինչիի աշխատանքները՝ հարթակի վրա, նկարը դիտելու համար բարձրանում էին աստիճաններով։

«Մարդիկ շատ էին, մարդիկ արտասվում էին։ Անցավ մի քանի տարի, և նրանք նորից խնդրեցին մեզ փոքրիկ ցուցահանդես կազմակերպել այնտեղ, և անպայման պետք է ներառվեր «Իններորդ ալիքը»,- ասել է Պետրովան։

«Իններորդ ալիք» կտավը Այվազովսկին նկարել է 1850 թվականին։ Այվազոկվսկին ստեղծել է այս նկարը այն բանից հետո, երբ ինքն է հրաշքով փրկվել սարսափելի փոթորկից: Մի օր նավաստիները պատմել են նկարչին, որ փոթորիկի ժամանակ ալիքները գնալով բարձրանում են և ամենաուժեղն ու ամենաբարձրը միշտ լինում է իններորդ ալիքը: Հենց այդ ալիքն է խորտակում նավերը: Բայց եթե նավերը կարողանում են այն հաղթահարել, ապրելու հույս է արթնանում, որովհետև հետո ալիքները սկսում են թուլանալ: Ակադեմիան ավարտելուց հետո Այվազովսկին ճանապարհորդել է ամբողջ Եվրոպայով և Իսպանիայի ափերին ուժեղ փոթորկի մեջ է ընկել, որտեղ իր աչքերով է տեսնել, թե ինչ է իններորդ ալիքը: Չի հավատացել, որ կարող է փրկվել, բայց ամեն ինչ ավարտվել է բարեհաջող: Նկարիչը հետո հիշել է, թե ինչպես է կյանքը վտանգելով դուրս եկել տախտակամած, որպեսզի մանրամասն հիշի այդ ճակատագրական պահն և զգա մոլեգնող փոթորիկն իր ամբողջ ուժգնությամբ: Այդ զգացողությունները նա արտահայտել է իր ամենահայտնի՝ «9-րդ ալիք» կտավում: Մարդիկ կառչում են պոկված կայմին, իսկ նրանց է մոտենում իններորդ ալիքը: Բա

Հետևեք մեզ նաև Telegram-ում