USD
EUR
RUB

Պահքը

 

«Երբեմն պատահում է,- հիշում է միտրոպոլիտ Անտոնի Սուրոժսկին,- որ մարդը փորձում է պահք պահել, հետո ձախողվում է և զգում, որ պահած պահքը պղծել է, և ոչինչ չի մնացել իր սխրանքից: Իրականում ամենևին էլ այդպես չէ: Աստված այլ կերպ է նրան նայում: Ես դա սեփական օրինակով կարող եմ բացատրել: Երբ բժիշկ էի, մի շատ աղքատ ռուս ընտանիքով էի զբաղվում: Գումար չէի վերցնում նրանցից, քանի որ չունեին: Բայց Մեծ պահքի վերջերին, որը ես շատ խիստ էի պահում՝ բոլոր կանոններով, ինձ ճաշի հրավիրեցին: Եվ պարզվեց, որ պահքի ողջ ընթացքում նրանք գրոշները հավաքել էին, որպեսզի մի փոքրիկ ճուտ գնեն և հյուրասիրեն ինձ: Նայեցի այդ ճտին և նրանում տեսա պահքի սխրանքիս ավարտը: Իհարկե, կերա մի կտոր: Չէի կարող վիրավորել նրանց: Հետո գնացի խոստովանահորս մոտ և պատմեցի, թե ինչ դժբախտություն է պատահել ինձ, որ պահքի ողջ ընթացքը, կարելի է ասել, կատարելապես պահել եմ, իսկ այժմ՝ Ավագ շաբաթին, մի կտոր հավի միս եմ կերել: Հայր Աֆանասին նայեց ինձ ու ասաց.

«Գիտե՞ս ինչ, եթե Աստված նայեր քեզ ու տեսներ, որ ոչ մի մեղք չունես և մի կտոր հավի միսը կարող է պղծել քեզ, Նա կպաշտպաներ քեզ դրանից: Բայց Նա նայեց քեզ ու տեսավ, որ այնքան մեղսավորություն կա քո մեջ, որ ոչ մի հավ չի կարող ավելի պղծել քեզ»:

Կարծում եմ շատերը կարող են այս օրինակը մտապահել, որպեսզի կանոններին կուրորեն չհետևեն, այլ առաջին հերթին ազնիվ մարդիկ լինեն: Այո, ես այդ հավից մի կտոր կերա, բայց կերա այն ոչ որպես ինչ-որ պիղծ բան, այլ որպես մարդկային սիրո պարգև:

Հայր Ալեքսանդր Շմեմանի գրքերից մեկում նա ասում է, որ աշխարհում ամեն ինչ ոչ այլ ինչ է, եթե ոչ Աստծու սերը: Եվ նույնիսկ կերակուրը, որն ուտում ենք, Աստծու սերն է, որն ուտելի է դարձել»:

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

Աղբյուր՝ Surbzoravor

Լրահոս
Նոր նշանակումներ «Մեծ լուսատուն` ցերեկը իշխելու համար, իսկ փոքր լուսատուն` գիշերը իշխելու համար» «Սա Բեռնհարդ Շլինկի տեսակետն է Հոլոքոստի մասին, որը նա մեծ վարպետությամբ գրականություն է դարձրել» Ինչո՞ւ Իրանում հետաքրքրվեցին «Բանկ Օտոմանով» 30 տարի անց «Քամին ունայնության» ֆիլմը վերադարձավ կինոյի տուն ՀԱՊ-ում բացվելու է Անատոլի Գրիգորյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը Վախթանգ Անանյան․ ՈՒշացած խոստովանություն Դավիթ Սամվելյան․ Լեռան տակի քարոզ Հայկական ավանդական երաժշտությունը և մշակութային անվտանգության հիմնահարցը. Ալեքսանդր Սահակյան Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ վերապատրաստման դասընթացների մասնակիցների հետ Հայաստանը մասնակցում է Հնագույն քաղաքակրթությունների ֆորումին Վարդան Հակոբյան․ Անվերադարձ աչքեր Դավիթ Հովհաննես․ Մեզանից հետո ուժեղ ու հաղթանդամ․․․ Զքէն խորհեցան Ավ. Իսահակյանի անվան գրադարանը «կտարածվի» Քրիստոնեական ներողամտության մասին Տնտեսի կիրակի (Մեծ պահքի չորրորդ կիրակի) Նանե․ Դու… կանգուն մնա… Վահան Թոթովենց․ Ես ծաղիկ չունիմ… Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Տավուշի նորանշանակ մարզպետին Մարտի 21-ին Գառնիում ծիսական արարողություն և տոնախմբություն է Վարանդի «Բերդաքաղաքի» ձեռագիրը կարդալուց անմիջապես հետո և մեկ տարի անց «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ֆանտաստիկ կոլեկտիվ է». Կարմինե Լաուրի Բուենոս Այրեսում Հայոց ցեղասպանությանը նվիրված թանգարան կկառուցվի Ասել՝ սերիալներն այն չարիքն են, որ կործանում են մեզ և մեր երկիրը, մեծագույն սխալ է. Հրաչ Քեշիշյան Խարիկ Դաշտենց․ Լեռան ծաղիկները Մետաքսե․ Հուշերի մորմոք Աղոթքը հոգու շնչառություն է Այսօր կանգնեցաւ աւազան Մանսուրյան. Մեր երաժշտության մեջ բաց կար՝ բարձրագույն պոեզիան երգելու առումով Բալետային պուանտի միջի ասեղից մինչեւ «ժամանակավոր արտագաղթում» Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Գյումրի, հյուրընկալվեց Մայր Աթոռի կողմից բնակարաններ ստացած ընտանիքներից մեկին Ավետիք Իսահակյան․ Մնացի կարոտ իմ հայրենիքին Վահագն Դավթյան․ Եթե հարցնես Ընդ լուսափայլ զւարթնոյն Մենք ենթարկյալներս Երեւանում ցուցադրվում են հայտնի նկարիչ Տիգրան Դադերյանի աշխատանքները Աստծո առջև ծնկողը թշնամու դեմ կանգուն կմնա մինչև վերջ Մայր Աթոռը հրապարակել է 2018-ի գործունեության տեղեկագիրը «Անկախության շրջանում Հայաստանում ձևավորված իրականությունը միանգամայն արժանի է խորենացիական «ողբի»
Ամենաընթերցված
website by Sargssyan