USD
EUR
RUB

Երեւանում ցուցադրվում են հայտնի նկարիչ Տիգրան Դադերյանի աշխատանքները

 

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, Aravot.am: Մարտի 15-ին, «Ալբերտ եւ Թովէ» ցուցասրահում բացվեց ֆրանսիաբնակ հայտնի նկարիչ Տիգրան Դադերյանի եւ կանադահայ նկարիչ քանդակագործ Գեւորգ-Ջորջ Քասսաբյանի գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը։

Ցուցահանդեսի նախաձեռնությունը Գեւորգ Քասսաբյանինն է, ով ծնվել է Հալեպում, ապա կյանքի մեծ մասն անցկացրել Կանադայում, իսկ 2012 թ․-ից հաստատվել Հայաստանում։ Անցյալ տարվա հոկտեմբերին Գեւորգը մեկնել է Փարիզ, այցելել 90-ամյա Դադերյանին եւ Հայաստան վերադարձել վերջինիս 1980-90-ականների գրաֆիկական ավելի քան 20 աշխատանքներով։ «Շատ եմ ցավում, որ Դադերյանի մասին Հայաստանի արվեստասեր հասարակությունը, մեղմ ասած, տեղյակ չէ, այն դեպքում, երբ Փարիզում ինքը բավականին հայտնի է։ Դադերյանի աշխատանքները հատուկ ուշադրության են արժանի, դրանք Հայաստանում ներկայացնելը կարեւոր է այնքանով, որքան սփյուռքահայ անցյալ դարի մնացած այն արվեստագետներին, ովքեր համապատասխան երկրներում ունեն ճանաչում, համբավ եւ եղանակ են ստեղծում»․ նշում է Քասսաբյանը՝ անդրադառնալով ցուցահանդեսը կազմակերպելու գաղափարին։

Տիգրան Դադերյանը ծնվել է Բեյրութում 1929 թ.-ին: Մանկության տարիներն անցկացրել է Զահլեում: Սովորել է Կիպրոսի Մելքոնյան վարժարանում, ապա Փարիզի արվեստների ազգային դպրոցում, Գեոցի ակադեմիայում եւ Գրան Շոմիեր ակադեմիայում: 1957 թ.-ից սկսած հանդես է եկել մի շարք անհատական եւ այլ նկարիչների հետ համատեղ ցուցադրություններով Հայաստանում, Լիբանանում, Ֆրանսիայում եւ այլուր: Դասավանդել է Գեոցի ակադեմիայում, որն 1983 թ.-ին վերանվանվել է Գեոց-Դադերյան ակադեմիա (Académie Goetz-Daderian):

Դադերյանի աշխատանքները գտնվում են Փարիզի ժամանակակից արվեստի թանգարանում, Փարիզի ազգային գրադարանում, Հայաստանի ազգային պատկերասրում, «Գյուլբենկյան» հիմնադրամի պահոցում, այլ պատկերասրահներում եւ անձնական հավաքածուներում։

Գեւորգ-Ջորջ Քասսաբյանը ծնվել է Հալեպ քաղաքում։ 1963 թվականին ավարտել է Հալեպի ՀԲԸՄ Լազար Նաջարյանի եւ Գալուստ Գյուլբենկյանի անվան ավագ դպրոցը, 1967 թվականին՝ Բրիտանական Ուսուցողական ինստիտուտի ճարտարագիտություն բաժինը, 1969 թվականին՝ Տորոնտոյի համալսարանի Համակարգչային ծրագրավորում բաժինը, 1973 թվականին՝ Արեւմտյան Օնտարիոյի համալսարանի գեղարվեստի բաժինը։

1977-1981 թթ. եղել է Tempo and screen printing center-ի, 1981-1999 թթ.՝ Manufacturing polyurethane injection machinery-ի, 1999-2003 թթ.՝ Canadian Polyurethane & Solar research center-ի սեփականատեր եւ գործադիր տնօրեն։ 1975 թվականից Կանադայի քանդակագործների հասարակության անդամ է։ Ցուցադրվել է Կանադայում, Բեյրութում, Դամասկոսում, Լոնդոնում, Բեռլինում, Երեւանում եւ այլն։

Սփյուռքահայ երկու արվեստագետների գրաֆիկական աշխատանքները ներկայացնող ցուցահանդեսը բաց կլինի մեկ շաբաթ (հասցեն՝ Իսահակյան 36, Ալբերտ եւ Թովէ ցուցասրահ)։

Լուսանկարները՝ Քասսաբյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջից

Աննա ՄԱԼԽԱՍՅԱՆ

Լրահոս
Թումանյանի հետքերով Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Արտավազդ Փելեշյանին Հովհաննես Թումանյան. «Դեցիմ Լաբերիոս» Կանչ Խորհրդավոր ընթրիքի պատկերագրությունն ու խորհուրդը Արկօղդ զլոյս Amazon-ում կտրուկ աճել է «Նոտղը Դամ դը Պաղի» մյուզիքլի վաճառքը Հայկական կինոյի «Անահիտները» Ավագ չորեքշաբթի Որ յաթոռ փառաց Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀԲԸՄ Բուենոս Այրեսի մասնաճյուղի տիկնանց հանձնախմբի անդամներին «Տանգոն հզոր պար է, այն հանում է մեջդ եղած տխրությունը» «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» Գութաներգ. Ձիգ տու, քաշի․ Կոմիտաս Հովհաննես Թումանյան․ Պանդուխտ եմ քույրիկ Հելեն Սեգարան անհամբեր սպասում է Շառլ Ազնավուրին նվիրված համերգին Որ սքանչելիդ ես Վահագն Հայրապետյան. «Մի գիժ բան է սպասվում» Հաղորդման հյուրն է Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը Լավագույն դաշնակահարներից մեկը՝ Ալեքսանդր Ռոմանովսկին, ելույթ կունենա Երևանում Փարիզի Աստվածամոր տաճարի արվեստի գործերը կփոխանցվեն Լուվրին Մեր աղոթական զորակցությունն ենք հայտնում բոլոր ֆրանսիացիներին, Կաթոլիկ մեր Քույր Եկեղեցուն Որ Արարիչդ ես Կոմիտաս․ Քնարերգություն Հովհաննես Թումանյան․ Օ՛, լո՛ւռ կաց, ընկե՛ր․․․ Ախալցխայում նշվել է Վահրամ Գայֆեճանի 140 ամյակը Ավագ եկուշաբթի Ապրիլի 15-ին կմեկնարկի Ազգային գրադարանային շաբաթը՝ նվիրված Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի 150-ամյակներին Ավագ շաբաթ ՀՊԿՆ-ի հետ ելույթ կունենա «Գինեսի» ռեկորդակիր ջութակահար Նիկոլայ Մադոյանը Ծաղկազարդ (Տիրոջ մուտքը Երուսաղեմ) «Յուրաքանչյուր մարդ եզակի է որպես սուբստանցիա, հնարավոր չէ նրան փոխարինել» Ֆրանսիացի գեղանկարիչ Նիկոլա դե Լարժիլյեի կտավը նվիրաբերվել է Մայր Աթոռին Աղասի Այվազյան․ Օրհաս Հովհաննես Թումանյան․ Սովի ժամանակից «Երիտասարդ արտիստների համերգաշար» նախագծում հանդես կգա ջութակահարուհի Դիանա Ադամյանը Պավարոտիի մասին նոր ֆիլմ Լեգենդար The Swingles-ը կմասնակցի «Երեւանյան հեռանկարներ» փառատոնի հոբելյանական համերգին Մարդ ե՞ն, թե՞ մարդ չեն
website by Sargssyan