USD
EUR
RUB

Ավ. Իսահակյանի անվան գրադարանը «կտարածվի»

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, Aravot.am: Հարցազրույց Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի տնօրեն, մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանի հետ

- Տիկին Կարապետյան, գիրքը վաղուց տեղ է գտել համացանցում եւ ի տարբերություն ավանդական գրադարանների՝ ավելի մատչելի է ընթերցողին, արագ ու բազմալեզու: Այս դեպքում գրադարանի դերը գնալով չի՞ նվազի:

- Գրադարանը մշակութային ժառանգության պահոց է, որտեղ ըստ ոլորտների առանձնացվում, արժեւորվում ու հանրությանն է վերադարձվում նրա իսկ ստեղծած մշակութային ժառանգությունը: Դա գրադարանների առաքելություններից մեկն է: Երկրորդ՝ տեղեկատվություն ստանալու մարդու սահմանադրական իրավունքը ամենաշատը կարեւորվում է հանրային գրադարանում, որտեղ նա կարող է ստանալ ցանկացած հարցի ճշգրիտ պատասխանը: Երրորդ՝ գրադարանը սոսկ պահոց չէ: Այն հանրային հարթակ է, սոցիալական միջավայր, որտեղ կարող են հանդիպել եւ հանդիպում են տարբեր մասնագիտությունների, հետաքրքրությունների ու կրթական մակարդակ ունեցող մարդիկ: Ընդ որում՝ ոչ միայն տեղեկատվություն ստանալու համար, այլ նաեւ զրուցելու, իրենց ազատ ժամանցը կազմակերպելու, տարբեր թեմատիկ հանդիպումների մասնակցելու, տարբեր ընթերցիչների (ինտերնետ, էլեկտրոնային գիրք, թվային բազաներ եւ այլն) միջոցով ձեւավորելու իրենց ընթերցային մշակույթը: Գրադարանն այսօր բազմաթիվ այլ գործառույթներ է ներառում (ստուդիաներ, ակումբներ, տարբեր լեզուների ընթերցման անվճար դասընթացներ, կինոդիտումներ, քննարկումներ եւ այլն):

- Եթե չենք սխալվում, փետրվարին ձեր գրադարան այցելեցին Երեւանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը եւ ճարտարապետ Արթուր Մեսչյանը: Պարոն Վիրաբյանը հետեւյալ միտքն արտահայտեց՝ ընդհանուր տարածքը, որն ունի Իսահակյան գրադարանն իր ենթակայության ներքո, քիչ է: Մենք գլխավոր ճարտարապետի եւ գրադարանի տնօրինության հետ քննարկում ենք, որպեսզի կարողանանք գտնել տարածքային համալրումների համար տարբերակներ… Փոքր-ինչ կմանրամասնե՞ք:

- Մեր գրադարանն այսօր գրադարանականների մեծ խումբ ունի, որը տարեկան տատանվում է 36-40 հազար, ամենօրյա այցելուների թիվը՝ 1000-1200, քննարկումների ժամանակ՝ մինչեւ 1500, իսկ քանի մեր ընթերցողների շուրջ 70 տոկոսն ուսանողներ են, բնականաբար, նման մեծ հաճախելիություն ունեցող գրադարանը պետք է ունենա առանձնացված ընթերցասրահներ՝ ուսանողների, դպրոցականների համար, կարճ ասած՝ տարբեր տարիքային խմբերի համար առանձնացված տարածքներ եւ այլն, ինչն այսօր գրադարանը չունի: Այդ տարածքային խնդիրների լուծման դեպքում մշակութային մեր օջախը կկարողանա իրականացնել հանրային գրադարանին հատուկ բոլոր գործառույթները:

- Գրքասերները երկար ժամանակ են անցկացնում ձեզ մոտ, չե՞ք կարծում, որ գրադարանին անհրաժեշտ է նաեւ սրճարան…

- Նախորդ հարցի պատասխանի «եւ այլն»-ը իր մեջ ներառում է ոչ միայն սրճարանը, այլեւ ինտերնետ ծառայության սրահը, դասընթացների համար առանձնացված սրահներ…

- Հեղինակավոր ձեր գրադարանում պայմաններ չկան հաշմանդամ ընթերցողների համար…

- Գրադարանի տարածքների ընդլայնմանն է միտված նաեւ հասարակության հատուկ խմբերի համար նախատեսված հնարավորությունները, այդ թվում՝ թեքահարթակների կառուցում, տեսողական խնդիրներ ունեցողների համար սրահներ եւ այլն:

- Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանն ունի 9 մասնաճյուղ, ի՞նչ փոփոխություններ են սպասվում նաեւ այդ օջախներում:

- Գրադարան-մասնաճյուղերում ավարտվել են ֆոնդերի ավտոմատ էլեկտրոնային գնացուցակների ստեղծման աշխատանքները, հետեւաբար մասնաճյուղերը նույնպես անցնելու են էլեկտրոնային սպասարկման, դրանով ապահովելով ընթերցողների նաեւ 24-ժամյա գրադարանային ծառայությունների մատուցումը:

- Գալիք տարի ձեր գրադարանի համար հոբելյանական է. լրանում է 85-ամյակը: Արվեստի ու գրականության ներկայացուցիչներից ու պարզապես ընթերցողներից լսում ենք, որ Իսահակյան գրադարանը նաեւ ակտիվ մշակութային կենտրոն է, անցկացվում են բազմապիսի ու բազմաժանր միջոցառումներ: Կուզեինք իմանալ՝ նման աշխատաոճը գրադարանի՞ գործառույթներից է, թե՞ ձեր անհատականության դրսեւորումը:

- Իսահակյան գրադարանի աշխատակազմն ունի հեղինակային բազմաթիվ առանձնահատկություններ, վստահ եմ, որ հենց նման աշխատաոճն է Հայաստանի հանրային գրադարանների ապագան:

Զրուցեց ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

Լրահոս
Թումանյանի հետքերով Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Արտավազդ Փելեշյանին Հովհաննես Թումանյան. «Դեցիմ Լաբերիոս» Կանչ Խորհրդավոր ընթրիքի պատկերագրությունն ու խորհուրդը Արկօղդ զլոյս Amazon-ում կտրուկ աճել է «Նոտղը Դամ դը Պաղի» մյուզիքլի վաճառքը Հայկական կինոյի «Անահիտները» Ավագ չորեքշաբթի Որ յաթոռ փառաց Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀԲԸՄ Բուենոս Այրեսի մասնաճյուղի տիկնանց հանձնախմբի անդամներին «Տանգոն հզոր պար է, այն հանում է մեջդ եղած տխրությունը» «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» Գութաներգ. Ձիգ տու, քաշի․ Կոմիտաս Հովհաննես Թումանյան․ Պանդուխտ եմ քույրիկ Հելեն Սեգարան անհամբեր սպասում է Շառլ Ազնավուրին նվիրված համերգին Որ սքանչելիդ ես Վահագն Հայրապետյան. «Մի գիժ բան է սպասվում» Հաղորդման հյուրն է Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը Լավագույն դաշնակահարներից մեկը՝ Ալեքսանդր Ռոմանովսկին, ելույթ կունենա Երևանում Փարիզի Աստվածամոր տաճարի արվեստի գործերը կփոխանցվեն Լուվրին Մեր աղոթական զորակցությունն ենք հայտնում բոլոր ֆրանսիացիներին, Կաթոլիկ մեր Քույր Եկեղեցուն Որ Արարիչդ ես Կոմիտաս․ Քնարերգություն Հովհաննես Թումանյան․ Օ՛, լո՛ւռ կաց, ընկե՛ր․․․ Ախալցխայում նշվել է Վահրամ Գայֆեճանի 140 ամյակը Ավագ եկուշաբթի Ապրիլի 15-ին կմեկնարկի Ազգային գրադարանային շաբաթը՝ նվիրված Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի 150-ամյակներին Ավագ շաբաթ ՀՊԿՆ-ի հետ ելույթ կունենա «Գինեսի» ռեկորդակիր ջութակահար Նիկոլայ Մադոյանը Ծաղկազարդ (Տիրոջ մուտքը Երուսաղեմ) «Յուրաքանչյուր մարդ եզակի է որպես սուբստանցիա, հնարավոր չէ նրան փոխարինել» Ֆրանսիացի գեղանկարիչ Նիկոլա դե Լարժիլյեի կտավը նվիրաբերվել է Մայր Աթոռին Աղասի Այվազյան․ Օրհաս Հովհաննես Թումանյան․ Սովի ժամանակից «Երիտասարդ արտիստների համերգաշար» նախագծում հանդես կգա ջութակահարուհի Դիանա Ադամյանը Պավարոտիի մասին նոր ֆիլմ Լեգենդար The Swingles-ը կմասնակցի «Երեւանյան հեռանկարներ» փառատոնի հոբելյանական համերգին Մարդ ե՞ն, թե՞ մարդ չեն
website by Sargssyan