USD
EUR
RUB

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահին

 

Մարտի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ տիար Պերճ Սեդրակյանին` ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամ, ՀԲԸՄ-Հայաստանի նախագահ տիար Վազգեն Յակուբյանի ուղեկցությամբ:

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀԲԸՄ նախագահն անդրադարձան Մայր Աթոռի և ՀԲԸՄ միջև ձևավորված բազմամյա համագործակցությանը, որն ընդգրկում է եկեղեցաշինական, կրթական և սոցիալական զանազան ծրագրեր:

Մասնավորապես կարևորվեցին ՀԲԸՄ-ի աջակցությամբ տարիներ շարունակ համատեղ իրականացվող Հայորդյաց տների ու բարեգործական ճաշարանների գործունեությունն ու դրանց ընդլայնման հնարավորությունները: Այս կապակցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը գնահատանքով արձանագրեց ՀԲԸՄ շարունակական զորակցությունը Հայոց Եկեղեցուն` հայ ժողովրդի հոգևոր կյանքի զորացմանը և Հայոց Եկեղեցու պատմական առաքելությանն ի նպաստ իրականացվող նախաձեռնություններում:

Գարեգին Բ Հայրապետը և տիար Պերճ Սեդրակյանը խոսեցին նաև Հայոց Եկեղեցու և Միության կողմից Սփյուռքի համայնքներում իրականացվող ազգօգուտ ծրագրերի մասին, որոնք միտված են Սփյուռքում համայնքային կյանքի աշխուժացմանը և ազգային ինքնության պահպանությանն ու զարգացմանը: Ազգանպաստ այս առաքելության արդյունավետ իրագործման մեջ ընդգծվեց պատասխանատու ազգային, հոգևոր հաստատությունների ջանքերի մեկտեղման ու նոր ձևավորվող համայնքների ազգային-հոգևոր կարիքների բավարարման անհրաժեշտությունը արդի պայմաններում: Այս առնչությամբ տիար Սեդրակյանն իր գոհունակությունը հայտնեց, որ Մայր Աթոռի բազմաթիվ երիտասարդ ու պատրաստված հոգևորականներ այսօր իրենց արդյունավետ ծառայությամբ մեծապես նպաստում են սփյուռքի թեմերի ազգային-եկեղեցական կյանքի աշխուժացմանը, մանավանդ երիտասարդության շրջանում:

Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսը տիար Պերճ Սեդրակյանին տեղեկացրեց մարտի 12-ից 14-ը Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի արդյունքների մասին: Մասնավոր անդրադարձ կատարվեց 2020 թվականի նոյեմբերին Ազգային-Եկեղեցական ժողով գումարելու որոշմանը և ժողովի կարևոր առաքելությանը Հայոց Եկեղեցու հետագա գործունեության ուղենշման գործում: Տիար Պերճ Սեդրակյանը վստահեցրեց, որ ՀԲԸՄ-ն սփյուռքատարած իր աշխարհական պատվիրակների միջոցով ամենայն աջակցություն է ցուցաբերելու Եկեղեցու կազմակերպական հզորացմանն ու ազգային-կրոնական ու սոցիալական առաքելությանը նպաստող կարևոր նշանակություն ունեցող ժողովի հաջողությանը:

ՀԲԸՄ նախագահը Վեհափառ Հայրապետից հետաքրքվեց Մայր Տաճարի ամրակայման և վերանորոգության ընթացքի մասին: Նորին Սրբությունը ընդհանուր գծերով ներկայացրեց կատարված աշխատանքները` տեղեկացնելով, որ տաճարի ներքին վերականգնման աշխատանքները, եկեղեցասեր բարերարների աջակցությամբ, ծրագրվում է ավարտել 2020 թվականին:

Խոսելով հայրենիքի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերների մասին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀԲԸՄ նախագահը դրանց հաղթահարման գործում կարևորեցին սփյուռքի հավատավոր մեր ժողովրդի մասնակցությունը: Այս իմաստով շեշտվեց Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման և համահայկական ներուժի` հայրենիքի ապահովությանն ու բարօրությանը ծառայեցնելու կարևորությունը:

Վերջում Ամենայն Հայոց Հայրապետն ու տիար Պերճ Սեդրակյանը վերահաստատեցին իրենց հանձառությունը Հայոց Եկեղեցու և ՀԲԸՄ համատեղ ծրագրերով և գործակցությամբ շարունակել ջանքեր ներդնել հանուն Հայաստանում և սփյուռքում ազգային միասնության ամրապնդման, հայապահպանության և ազգային-հոգևոր արժեհամակարգի ու ավանդույթների անաղարտ պահպանման:

Աղբյուր՝ Ter-hambardzum.net

Լրահոս
Թումանյանի հետքերով Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Արտավազդ Փելեշյանին Հովհաննես Թումանյան. «Դեցիմ Լաբերիոս» Կանչ Խորհրդավոր ընթրիքի պատկերագրությունն ու խորհուրդը Արկօղդ զլոյս Amazon-ում կտրուկ աճել է «Նոտղը Դամ դը Պաղի» մյուզիքլի վաճառքը Հայկական կինոյի «Անահիտները» Ավագ չորեքշաբթի Որ յաթոռ փառաց Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀԲԸՄ Բուենոս Այրեսի մասնաճյուղի տիկնանց հանձնախմբի անդամներին «Տանգոն հզոր պար է, այն հանում է մեջդ եղած տխրությունը» «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» Գութաներգ. Ձիգ տու, քաշի․ Կոմիտաս Հովհաննես Թումանյան․ Պանդուխտ եմ քույրիկ Հելեն Սեգարան անհամբեր սպասում է Շառլ Ազնավուրին նվիրված համերգին Որ սքանչելիդ ես Վահագն Հայրապետյան. «Մի գիժ բան է սպասվում» Հաղորդման հյուրն է Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը Լավագույն դաշնակահարներից մեկը՝ Ալեքսանդր Ռոմանովսկին, ելույթ կունենա Երևանում Փարիզի Աստվածամոր տաճարի արվեստի գործերը կփոխանցվեն Լուվրին Մեր աղոթական զորակցությունն ենք հայտնում բոլոր ֆրանսիացիներին, Կաթոլիկ մեր Քույր Եկեղեցուն Որ Արարիչդ ես Կոմիտաս․ Քնարերգություն Հովհաննես Թումանյան․ Օ՛, լո՛ւռ կաց, ընկե՛ր․․․ Ախալցխայում նշվել է Վահրամ Գայֆեճանի 140 ամյակը Ավագ եկուշաբթի Ապրիլի 15-ին կմեկնարկի Ազգային գրադարանային շաբաթը՝ նվիրված Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի 150-ամյակներին Ավագ շաբաթ ՀՊԿՆ-ի հետ ելույթ կունենա «Գինեսի» ռեկորդակիր ջութակահար Նիկոլայ Մադոյանը Ծաղկազարդ (Տիրոջ մուտքը Երուսաղեմ) «Յուրաքանչյուր մարդ եզակի է որպես սուբստանցիա, հնարավոր չէ նրան փոխարինել» Ֆրանսիացի գեղանկարիչ Նիկոլա դե Լարժիլյեի կտավը նվիրաբերվել է Մայր Աթոռին Աղասի Այվազյան․ Օրհաս Հովհաննես Թումանյան․ Սովի ժամանակից «Երիտասարդ արտիստների համերգաշար» նախագծում հանդես կգա ջութակահարուհի Դիանա Ադամյանը Պավարոտիի մասին նոր ֆիլմ Լեգենդար The Swingles-ը կմասնակցի «Երեւանյան հեռանկարներ» փառատոնի հոբելյանական համերգին Մարդ ե՞ն, թե՞ մարդ չեն
website by Sargssyan