Կոնստանտին Օրբելյանն ազատվել է Oպերային թատրոնի տնօրենի պաշտոնից

Կոնստանտին Օրբելյանն ազատվել է Oպերային թատրոնի տնօրենի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, Panorama.am: Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի մարտի 28-ի հրամանով Կոնստանտին Օրբելյանն ազատվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից: Panorama.am-ն այս մասին տեղեկացավ Oպերայի մամուլի պատասխանատու Վահագն Զաքարյանից։

Կոնստանտին Գարիի Օրբելյանը 2016 թվականին նշանակվել էր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, իսկ 2017 թվականի հուլիսին մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի հրամանով թատրոնի տնօրեն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում