Սոֆյա Միքայելյանն արժանացել է միջազգային երեք մրցանակի

Սոֆյա Միքայելյանն արժանացել է միջազգային երեք մրցանակի

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, Panorama.am: Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ, կոմպոզիտոր Սոֆյա Միքայելյանը մասնակցել է «Grand Music Art» միջազգային 6-րդ մրցույթին, արժանացել միանգամից երեք մրցանակի: Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ Կոմպոզիտորների միությունից։

«Կոմպոզիցիա» անվանակարգում ներկայացնելով «Արտացոլում երեք հայելիներում» պոեմը՝ գրված ֆլեյտայի, ջութակի և դաշնամուրի համար, կոմպոզիտորն արժանացել է երրորդ կարգի մրցանակի:

«Մենանվագ / դաշնամուր» անվանակարգում Ս.Միքայելյանը դարձյալ արժանացել է երրորդ կարգի մրցանակի, իսկ իր գեղարվեստական ղեկավարությամբ ներկայացած «Megedas» անսամբլը «Ժողովրդական նվագարաններ» անվանակարգում էլ արժանացել է երկրորդ կարգի մրցանակի: Ի դեպ, վերջինիս կազմում որպես դաշնակահար, հանդես է գալիս հենց կոմպոզիտորը (կազմում են նաև Գեորգի Մուրադխանյանը-ֆլեյտա,Դավիդ Գրիգորյանը-ֆլեյտա, Մեսրոպ Խալաթյանը-դափ, Աննա Մանուկյանը-ջութակ):

Հետևեք մեզ նաև Telegram-ում