Սրբուկը ելույթ է ունենալու առաջինը

Սրբուկը ելույթ է ունենալու առաջինը

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, Panorama.am: «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Սրբուհի Սարգսյանը ելույթ է ունենալու մրցույթի երկրորդ կիսաեզրափակչում՝ մայիսի 16-ին, առաջին համարի ներքո։ Այս մասին տեղեկանում ենք մրցույթի պաշտոնական կայքից։

Նախօրեին որոշվել է՝ մրցույթի մասնակիցները որ համարի ներքո են հանդես գալու։

Մրցույթի եզրափակիչը կայանալու է մայիսի 18-ին։ Մրցույթի կանոնների համաձայն, Մեծ հնգյակի երկրները` Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իսպանիա, Ֆրանսիա, Իտալիան ու հյուրընկալող երկիրը՝ այս դեպքում Իսրայելը, ելույթ են ունենալու միայն եզրափակչում։

Հիշեցնենք, որ Սրբուկը կատարելու է «Walking out» երգը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում