Մահացել է ռեժիսոր Գեորգի Դանելիան

Մահացել է ռեժիսոր Գեորգի Դանելիան

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, Panorama.am: Մոսկվայում 88 տարեկանում մահացել է վրացական ծագմամբ խորհրդային ու ռուս դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՌԴ պետական մրցանակի դափնեկիր ռեժիսոր Գեորգի Դանելիան։ Ռիա նովոստիին հայտնել են ՌԴ Կինեմատոգրաֆիստներից միությունից։ Մահվան պատճառը դեռ չի նշվել։

Փետրվարին ռեժիսորը հոսպիտալացվել էր թոքաբորբով։ Նրա վիճակը կայուն ծանր էր, նրան մտցրել էին արհեստական կոմայի մեջ։

Դանելիան ծնվել է 1930թվականի օգոստոսի 25-ին Թբիլիսում։ Ապագա ռեժիսորի մանկությունն անցել է Մոսկվայում։

1959 թվականին Գեորգի Դանելիան սկսում է աշխատել «Մոսֆիլմում» որպես բեմադրող-ռեժիսոր։ Նրա ծրագրային աշխատանքն է դարձաել «Ես քայլում եմ Մոսկվայով» ֆիլմը, որը մշակութային իսկական իրադարձություն էր խրուշչովյան հալոցքի տարիներին։

Սկսած «Երեսուներեք» (1965) ֆիլմից՝ ռեժիսորը դիմում է սատիրայի ժանրին և դառնում կատակերգության ժանրի ճանաչված վարպետ։ Դանելիայի ստեղծագործությանը հատուկ է խորը սատիրան, նուրբ քնարականությունը և հերոսների հոգեբանական կերպարի բացահայտումը։
Գեորգի Դանելիային մեծ հռչակ բերեցին հատկապես այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են՝ «Միմինո», «Աշնանային մարաթոն», «Կին-ձա-ձա»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում