Դաշնակահարուհի Եվա Գևորգյանը ելույթ է ունեցել «Ռոյալ Ալբերտ Հոլում»

Դաշնակահարուհի Եվա Գևորգյանը ելույթ է ունեցել «Ռոյալ Ալբերտ Հոլում»

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, Panorama.am: Նախօրեին Լոնդոնում՝ «Ալբերտ Ռոյալ հոլում» տեղի է ունեցել Elena Cobb Star Prize Festival-ը, որի ընթացքում կայացել է ռուսաստանաբնակ դաշնակահարուհի 14-ամյա Եվա Գևորգյանի մենահամերգը։

elenacobbstarprize.com կայքում նշվում է, որ սա Եվայի առաջին ելույթն էր Անգլիայում, սակայն նա արդեն մի շարք միջազգային մրցույթներում արժանացել է առաջին մրցանակների։

Star Prize-ի հիմնադիր Ելենա Կոբն ասել է, որ Եվայի մենահամերգը փառատոնի գլխավոր իրադարաձությունն է, երիտասարդ կատարողները եզակի հնարավորություն կունենան ոչ միայն ունկնդերլ Եվային, նաև կիսել նրա հետ բեմը։

Համերգից հետո Եվա Գևորգյանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ Լոնդոնում հիանալի և հոգեցած օր է անցկացրել. «Ես այցելեցի իմ երազանքի Ալբերտ Ռոյալ հոլ, առաջին անգամ ելույթ ունեցա Մեծ Բրիտանիայում հիանալի փառատոնի շրջանակում, որը կազմակերպվել է հրաշալի մարդու՝ Ելեն Կոբի կողմից»։

Նա նշել է, որ այցելել է նաև Ֆիլհարմոնիկ նվագախմբի և դաշնակահար Դենիս Մացուևի մեծ համերգին։

Եվան սովորում է Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցում: Նա նվագում է 3 տարեկանից, մասնակցել է 15-ից ավելի միջազգային մրցույթների և փառատոների` մասնավորապես «Շոպեն» դաշնակահարների մանկապատանեկան միջազգային մրցույթին (Լեհաստան), «Չիտա դի Սան-Դոնա-դի-Պյավե» II միջազգային մրցույթին (Իտալիա), Բակուլովի անվան դաշնակահարների համառուսաստանյան մրցույթին (Եկատերինբուրգ), Clavi Cologne Piano Competition (Գերմանիա) և արժանացել բացառապես առաջին մրցանակների, Cleveland International Piano Competition-ում արժանացել է առաջին մրցանակին։

Նշենք, որ Եվան Եվա Գևորգյանը ՀՀ քաղաքացիություն է ստանալու։

Հետևեք մեզ նաև Telegram-ում