Սոդոմական մեղք. արվամոլները, իգամոլները եւ այլ տեսակի այլասերվածներ

Սոդոմական մեղք. արվամոլները, իգամոլները եւ այլ տեսակի այլասերվածներ

Ահա թե ինչու Աստված նրանց մատնեց անարգ կրքերի, որովհետեւ նրանց էգերը բնական կարիքները փոխանակեցին անբնական կարիքներով: Նույնպես եւ արուները, թողնելով էգի հանդեպ բնական կարիքները, իրենց ցանկություններով բորբոքվեցին միմյանց հանդեպ. արուները արուների հետ խայտառակություն էին գործում, եւ փոխարենը իրենք իրենց անձերի մեջ ընդունում էին իրենց մոլորության հատուցումը: (Հռոմ. 1. 26,27)

Այսօր, մեր ժամանակակից աշխարհում այդ մեղքը ծայրաստիճան շատ է տարածված որոշ երկրներում եւ մենք տեսնում ենք ինչպես սկսել են արդեն օրինականացնել այդ արատավոր հարաբերությունները մարդկանց միջեւ:

Իսկ ինչպես է այսօր նայում նման երեւույթին հասարակությունը: Ցավոք, շատերը դրա մեջ վատ բան չեն տեսնում:

Սուրբ Հովհան Ոսկեբերանի` Հռոմեացիներին ուղղված առաքելական նամակի վերը մեջ բերված այս տողերի մեկնաբանության մեջ այս մեղքի մասին ասվում է հետեւյալը:

Նախ` տվյալ մեղքի ծագումը առաջացել է հոգեւոր տգիտությունից. հեթանոսները, որոնց ուղղված էր Պողոս առաքյալի նամակը, շեղված էին ճշմարիտ աստվածպաշտությունից եւ Արարչի փոխարեն պաշտում էին կուռքերին: Աստծուց բաժանումը փոխում է մարդու մենտալիտետը եւ ճշմարտության փոխարեն սուտը ընկալում է որպես ճշմարտություն, իսկ ճշմարտությունը ստի տեղ է ընդունում: Աստծուց բաժանումը մարդուն ստիպում է կյանքի ուրախությունը փնտրել ուրիշ աղբյուրից: Աստծուց բաժանումը խախտում է մարդու բնական պահանջների սահմանները: Բնական պահանջը փոխարինվում է անբնական պահանջով: Մարդը միշտ մնում է չբավարարված բնական պահանջից եւ այդ պատճառով նա անցնում է բոլոր սահմանները եւ ընկնում մեղքի մեջ, որը պոռնկության եւ շնության մեղքից ավելի ստոր է համարվում: Սուրբ Հովհան Ոսկեբերանը նշում է, որ այդ տեսակ մարդիկ անասուններից ավելի վատն են եւ ավելի ցածր են ընկած: Որովհետեւ կենդանիները գիտեն իրենց սահմանները, իսկ մարդը որ ապրում է այդ մեղքի մեջ, բոլոր սահմաններն անցել է` փոխարինելով բնական միջոցը անբնականով: Այսպիսով, անօրենությունը, կյանքը առանց Աստծո հետ հաղորդակցության` իջեցնում է մարդուն գոյության ամենացածր աստիճանի վրա:

Երկրորդը, ինչի վրա պետք է ուշադրություն դարձնենք` Հովհան Ոսկեբերան վարդապետը խոսում է այս տեսակ մարդկանց մասին՝ որպես պատասխանատվությունից խուսափողների, ամուսնու՝ իր կնոջ հանդեպ եւ կնոջը ՝ իր ամուսնու: Փոխանակ մեկ մարմին լինելու, ինչպես նախատեսված էր արարչական հրամանով, այդ ներդաշնակ միությունը պառակտվում է: Ամուսինը ազատում է ինքն իրեն այն պատասխանատվությունից, ինչի մասին ասում էր Պողոս Առաքյալը, որպեսզի ամուսինը սիրի իր կնոջը, պաշտպանի նրան, հոգատար լինի նրա նկատմամբ, ինչպես Քրիստոս սիրեց իր Եկեղեցին: Այս ամենը Աստծուց է ներդրված մարդու մեջ, սակայն մեղսասեր կյանքի պատճառով այդ ամենը երկրորդ պլան է մղվում: Նույնպեսեւ կանանց մասին է ասում Հովհան Ոսկեբերանը, որ կանայք առանձնահատուկ դեր են խաղում ընտանիքում, բայցեւայնպես մեղքի մեջ ապրելը զրկում է մարդուն հնարավորությունից՝ ապրել իր իսկական կոչման համաձայն:

Երրորդը, ինչը հարկավոր է նշել, որ այդ մեղքը չի կարող պատճառել հաճույք: Որովհետեւ այն ինչ բնությանը հակառակ է՝ իրականում տհաճ է: Տվյալ մեղքով ախտահարված մարդիկ կուրացած են եւ կարծում են, թե հաճույք են ապրում, իսկ իրականում կատարում են սեփական բնությանը հակառակ գործողություն: Իրենց խենթ մոլագարության մեջ կուրացան, ինչպես մի խելագար, որ հարվածելով ինքնիրեն վերքեր է պատճառում եւ կարծում թե հաճույք է ստանում: Սակայն, երբ անցնում է խելագարությունը, իսկույն տեսնում է, թե ինչ է վերքեր է հասցրել իրեն եւ սաստիկ խղճահարվում ու զղջում է իր արածի համար:

Սուրբ Հովհան Ոսկեբերանը նշում է, որ անհոգության մեջ անցնող կյանքը բազում մեղքերի հորձանուտն է գցում մեզ, եւ իհարկե միայն ու միայն Աստծո երկյուղի մեջ կյանքը կարող է պահպանել մարդկանց եւ հասարակությունը նման զազրելի, հոգեսպան մեղքից, նման անխելքությունից: Փառք Հորը եւ Որդուն եւ Սուրբ Հոգուն. Ամեն: Սոդոմական մեղքը, որով ախտահարված են արվամոլները, իգամոլները եւ այլ տեսակի այլասերվածները, ծնվում է բոլոր մեղքերի դուռ հանդիսացող՝ իր գագաթնակետին հասած հպարտությունից, սնափառությունից ու ինքնահավանությունից: Այսինքն, երբ մարդը արդեն հասել է ամբարտավանության սահմանագծին եւ ընկնում է խելագարության մեջ՝ բնական պահանջները նրան արդեն չեն բավարարում: Այսինքն, սոդոմականությունը դա արդեն մի տեսակ հոգեկան խանգարման նշան է: Դա հոգեկան հիվանդություն է, որով ախտահարվում է մարդ այն պատճառով, որ իր հպարտության մեջ հասել է վերջին սահմանին եւ այնժամ խելքը, ողջախոհ միտքը վերցվում է նրանից եւ նա դառնում է հոգեկան հիվանդ:

Հպարտության մեղքը, ընդհանրապես շատ վտանգավոր է, ինքնահավանությունը մարդուն հասցնում է հպարտության վերջնակետին, եւ մարդ հետագայում կարող է դիվահարվել , կամ ընկնել այսպիսի արատի մեջ, ինչպիսին է սոդոմական մեղքը: Դիվահարությունն ու սոդոմականությունը ապաքինմանը դժվար ենթարկվող մեղքեր են, ցավալի է, բայց փաստ է, որ դրանց վերջը հաճախ ինքնասպանությունն է, այդպիսի մարդկանց համար շատ դժվար է գտնել ետդարձի ճանապարհն առ Աստված: Սոդոմն ու Գոմորը ավերի ենթարկվեցին բնության աղետից, ոչնչացվեցին ամբողջությամբ մի քանի քաղաքներ հենց այն պատճառով, որ դրանց բնակիչները ընկան այդ անխելքության մեջ, եւ փաստորեն արդեն կատարվեց ինքնաոչնչացումը. ահա այդպիսին է տվյալ մեղքի հետեւանքը:

Այսօր, շատ երկրներ ընդունեցին համասեռամոլների ազատության մասին օրենքը, արդեն որոշ երկրներում ընդունվեց նաեւ միասեռականների ամուսնության եւ երեխաներ որդեգրելու մասին օրենքներ, եւ այդ ամենը սոսկալի է: Սա խոսում է այն մասին, որ մարդկային հասարակությունը գլորվում է զեխության, ամբարտավանության անդունդը, եւ իհարկե հետեւանքները լինելու են ավերիչ: Ինչքան էլ հզոր լինի պետությունը, կայսրությունը կամ քաղաքակրթությունը, միեւնույն է, մեղքը կարող է այն քանդել ու ավերել, եթե չլինի ապաշխարություն: Նույն է եւ յուրաքանչյուր մարդու կյանքում, կարեւոր չէ, թե ով ես, ինչպիսի եկամուտ ունես, միլիոնատեր ես կամ իշխանավոր մարդ, ով էլ լինես, սակայն, իմացի՛ր, որ սոդոմական մեղքը տանում է ոչնչացման: Եվ դժբախտությունը նրանում է, որ հպարտ մարդուն շատ դժվար է գալ ապաշխարության: Կարծես ստացվում է մի փակ շղթա: Մարդը կամ հասարակությունը, որ այդ մեղքի մեջ է ընկել, գործնականորեն դատապարտված են կործանման: Եվ այն, ինչ որ ասվեց այստեղ, զարմանալի չէ: Մենք գիտենք՝ ինչպիսին են թմրամոլության կամ հարբեցողության մեղքի կործանարար հետեւանքները, նույնպես, նաեւ ավելի կործանարար է գործում մարդու կյանքում սոդոմական մեղքը: Դա փոքր մեղք չէ:

Մենք տեսնում ենք՝ ինչպես գեյերը ցույցեր են անցկացնում՝ փորձելով համոզել, որ այդ երեւույթի մեջ արատավոր բան չկա, հեռուստատեսությամբ այդ այլանդակ քարոզարշավը իրականում կատարում է նեռի՝ հակաքրիստոսի՝ հասարակությանը այլասերելու աշխատանքը: Պղծված ու բարոյալքված հասարակությունը պետք չէ զենքով գրավել՝ այն արդեն դատապարտված է ինքնաոչնչացման: Տե՛ր Աստված, Փրկի՛ր եւ Պահպանի՛ր:

Թարգմանությունը ռուսերենից կատարեց՝ Տեր Ընծա քհն. Միրզոյանը, Անանուն հեղինակ

Աղբյուր՝ Ter-hambardzum.net

Հետևեք մեզ նաև Telegram-ում