Մադոննան հաստատել է «Եվրատեսիլին» մասնակցությունը

Մադոննան հաստատել է «Եվրատեսիլին» մասնակցությունը

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, Panorama.am: Փոփ-աստղ Մադոննան ելույթ կունենա «Եվրատեսիլ» երգի մրցույթում, հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով երգչի ներկայացուցիչներին: Մադոննան Թել Ավիվում կայանալիք մրցույթին կկատարի 2 երգ:

Հիշեցնենք, որ Եվրատեսիլ մրցույթը տեղի կունենա Իսրայելում մայիսին: Այն կտևի երեք օր։ 40 երկրների ներկայացուցիչներ կպայքարեն լավագույն կոչման համար, այդ թվում Հայաստանի ներկայացուցիչ Սրբուկը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 60-ամյա Մադոննան 1մլն դոլար կստանա Թել Ավիվում կայանալիք «Եվրատեսիլ» միջազգային մրցույթում ելույթի համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում