Մատենադարանի մուտքն ամսվա մեջ մեկ օր անվճար կլինի

Մատենադարանի մուտքն ամսվա մեջ մեկ օր անվճար կլինի

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, Panorama.am: Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի մուտքն ամսվա վերջին շաբաթ օրն անվճար կլինի: Ֆեյսբուքյան էջում գրել է մշակույթի փոխնախարար Վահե Բուդումյանը։

Մատենադարանի կայքից տեղեկանում ենք, որ 2019 թվականի հունվարի 1-ից գործում է հետևյալ գնացուցակը՝ ընդհանուր այցելությունների համար 1500 դրամ, աշակերտների համար 200 դրամ, ուսանողների համար (ուսանողական տոմսով) 300 դրամ:

Անվճար այցելության արտոնություն տրվում է՝ հատուկ դպրոցների սաներին, թոշակառուներին, զինծառայողներին, Արցախի ազատամարտի մասնակիցներին, զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամներին,մինչև 6 տարեկան երեխաներին, I և II կարգի հաշմանդամներին, ԻԿՕՄ-ի անդամներին և ՀՀ թանգարանների աշխատողներին (համապատասխան փաստաթղթերով):
Մատենադարանն աշխատում է ամեն օր, բացի երկուշաբթի, կիրակի և տոն օրերից, ժամը 10։00-17։00-ն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում