USD
EUR
RUB

«Մենք համոզված էինք, որ վայելելու ենք արդարացված Արմենակի ներկայությունը»

 

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, Irates.am: «Այսօր դահլիճում հավաքվել են այսուհետ իր մնայուն գործերով անդադար ապրող մի հրաշալի հայորդու, անկեղծ ընկերոջ, նվիրված եղբոր, իմաստասեր հայի, անձնազոհ հոր, նվիրյալ ամուսնու, գաղափարի ու պայքարի մարտիկ, գրող, նկարիչ և էլի շատ լավ բնութագրերի արժանի հզոր մտավորական ԱՐՄԵՆԱԿ ՄՆՋՈՅԱՆԻ հարազատներն ու ընկերները, նրա ազնվությանը հավատացող հայրենակիցները, որոնց համար Արմենակի բանտախցից դուրս գալու փաստը ուրախություն էր լինելու և արդարության իրականացում: Ցավոք նա դարձավ չարի, դավի և այն հուդաների ձեռքի զոհը, որոնց համար մարդկային ճակատագիր խեղաթյուրելը և չկատարած մեղքի համար ցմահ դատապարտելը խղճի հարց չէ, այլ սեփական հոգու փրկություն»:

Ասմունքող-հանդիսավար, միջոցառման կազմակերպիչ ԱՆՆԱ ԿՈՍՏԱՆՅԱՆԻ այս խոսքերով մեկնարկեց Արմենակ Մնջոյանի 55-ամյակին նվիրված հուշ-երեկոն: Աննա Կոստանյանն ընդգծեց, որ բացահայտելով Արմենակին, հասկացել է՝ գործ ունի մեծ հայի հետ, որն անտարբեր չէ ազգի ճակատագրի և եկող հաղթանակների հանդեպ. «Արմենակ Մնջոյանի «Աղոթարան» գրքի շնորհանդեսը, որ կայացավ 2018-ի սեպտեմբերի 8-ին նույն այս դահլիճում («Առնո Բաբաջանյան» համերգասրահ), շատ կարևոր և առանցքային խնդիրներ ուներ իր մեջ: Մենք գրեթե բոլորս համոզված էինք, որ վայելելու ենք արդարացված Արմենակի ներկայությունը, և ես, որպես երեկոյի վարող, ավելին ասացի, որ երկրորդ շնորհանդեսը գյումրեցիների ցանկությամբ լինելու է Գյումրիում»:

«Երբ կորցնում ենք սիրելի ընկեր, առաջին հարցը, որ առաջանում է, այն է` պատմեք` ինչպե՞ս մահացավ: Նման հարցադրումով կարող ենք մոտենալ այն մարդկանց, որ իրենց կյանքի գագաթնակետին են եղել հենց մահվան պահին, օրինակ` հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ իրենց զարմանալի ինքնամոռաց հայրենասիրությամբ ու ընկերասիրությամբ, զոհաբերվելու անմիջական պատրաստակամությամբ ու սխրանքով: Երբ կորցնում ենք ազգային արժեքներից բխող սկզբունքներ ունեցող, ազգային պատմության ու ապագայի տեսլականի միջև կամուրջի դեր կատարող, ողջ ազգն իր ընտանիքը դարձրած և ողջ հայրենիքն իր տունը համարող ընկեր, դժվարանում ենք պատասխանել այն հարցին, թե ինչու՞, այսպես կոչված, բնական պատճառներով մահացած ընկերոջ մահը համարում ենք հանուն ազգի ու հայրենիքի կատարված գործողություն: Մենք՝ Արմենակ Մնջոյանի ընկերներն ու համախոհները, խորապես զգում ենք այդ փաստը, սակայն դժվարանում ենք դա բացատրել նրանց, որոնք բախտ չեն ունեցել մոտիկից ճանաչելու նման հայի»,- սրանք Մնջոյանի մտերիմ ընկեր, «Դրո» գործով ցմահ ազատազրկման դատապարտված ԱՐՍԵՆ ԱՐԾՐՈՒՆՈՒ մտորումներից են: Արծրունու բնորոշմամբ՝ Արմենակ Մնջոյանի առանձնահատկություններից են արիությունը, բարեպաշտությունը, սկզբունքայնությունն ու խոնարհությունը: Հուշ-երեկոն կառուցվել էր նշված չորս հատկանիշների հիման վրա: Հաշվի առնելով այն փաստը, որ Արմենակը տիրապետում էր տարբեր երաժշտական գործիքների, ծրագրում եղան նաև գործիքային կատարումներ:

«Աղոթարան» գրքի խմբագիր, նարեկագետ ԱՇՈՏ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ վստահեցրեց, որ Արմենակը ոչ մի հանցանք չի գործել հայության հանդեպ. «Ես դա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ, որովհետև պատասխանատու եմ նաև Աստծո առաջ: Արմենակը վերջին շրջանում ինձ ասում էր. «Աշոտ ջան, ցավդ տանեմ»: Ես ցնցվում էի այդ խոսքերից, որովհետև տարիքի բերումով, ես պետք է իր ցավը տանեի, բայց հիմա եմ հասկացել, որ իր ցավը շատ մեծ էր, իր ցավը Հայաստանի կատարյալ ազատությունն էր, ուստի ես չէի կարող դա տանել»:

«Վահագն» ռազմա-հայրենասիրական, բարեգործական ՀԿ-ի նախագահ ՄՈՐՈՒՔ ԿԱՐՈ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ Արմեն Մնջոյանին հետմահու պարգևատրեց «Վահագն զորության և ռազմի աստված» ոսկյա հուշանշանով, հանձնելով այն Արմենակ Մնջոյանի դստերը՝ ԼԱՈՒՐԱ ՄՆՋՈՅԱՆԻՆ:
«Շնորհակալություն բոլոր այստեղ գտնվողներին: Մեծ ցավ է, բայց, հուսով եմ, արդարությունը կվերականգնվի գոնե Արսեն Արծրունու համար: Մեծ սպասումով արդեն սպասում ենք իրեն: Աստծո կամոք ու Աստծո հաջողությամբ՝ թող բացվեն ազատության դարպասները բոլոր արդար մարդկանց առաջ»,- ասաց Մնջոյանի դուստրը՝ առանձնակի շնորհակալություն հայտնելով նաև միջոցառման կազմակերպչին:
Դրոյի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Արմենակ Մնջոյանը կյանքից հեռացել է 2019-ի հունվարի 6-ին՝ Սուրբ Ծննդյան օրը: Հուշ երեկոն տեղի ունեցավ ապրիլի 1-ին՝ նրա ծննդյան օրը:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարները` Արմեն ՄՈՒՇԵՂՅԱՆԻ

Լրահոս
Թումանյանի հետքերով Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Արտավազդ Փելեշյանին Հովհաննես Թումանյան. «Դեցիմ Լաբերիոս» Կանչ Խորհրդավոր ընթրիքի պատկերագրությունն ու խորհուրդը Արկօղդ զլոյս Amazon-ում կտրուկ աճել է «Նոտղը Դամ դը Պաղի» մյուզիքլի վաճառքը Հայկական կինոյի «Անահիտները» Ավագ չորեքշաբթի Որ յաթոռ փառաց Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀԲԸՄ Բուենոս Այրեսի մասնաճյուղի տիկնանց հանձնախմբի անդամներին «Տանգոն հզոր պար է, այն հանում է մեջդ եղած տխրությունը» «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» Գութաներգ. Ձիգ տու, քաշի․ Կոմիտաս Հովհաննես Թումանյան․ Պանդուխտ եմ քույրիկ Հելեն Սեգարան անհամբեր սպասում է Շառլ Ազնավուրին նվիրված համերգին Որ սքանչելիդ ես Վահագն Հայրապետյան. «Մի գիժ բան է սպասվում» Հաղորդման հյուրն է Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը Լավագույն դաշնակահարներից մեկը՝ Ալեքսանդր Ռոմանովսկին, ելույթ կունենա Երևանում Փարիզի Աստվածամոր տաճարի արվեստի գործերը կփոխանցվեն Լուվրին Մեր աղոթական զորակցությունն ենք հայտնում բոլոր ֆրանսիացիներին, Կաթոլիկ մեր Քույր Եկեղեցուն Որ Արարիչդ ես Կոմիտաս․ Քնարերգություն Հովհաննես Թումանյան․ Օ՛, լո՛ւռ կաց, ընկե՛ր․․․ Ախալցխայում նշվել է Վահրամ Գայֆեճանի 140 ամյակը Ավագ եկուշաբթի Ապրիլի 15-ին կմեկնարկի Ազգային գրադարանային շաբաթը՝ նվիրված Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի 150-ամյակներին Ավագ շաբաթ ՀՊԿՆ-ի հետ ելույթ կունենա «Գինեսի» ռեկորդակիր ջութակահար Նիկոլայ Մադոյանը Ծաղկազարդ (Տիրոջ մուտքը Երուսաղեմ) «Յուրաքանչյուր մարդ եզակի է որպես սուբստանցիա, հնարավոր չէ նրան փոխարինել» Ֆրանսիացի գեղանկարիչ Նիկոլա դե Լարժիլյեի կտավը նվիրաբերվել է Մայր Աթոռին Աղասի Այվազյան․ Օրհաս Հովհաննես Թումանյան․ Սովի ժամանակից «Երիտասարդ արտիստների համերգաշար» նախագծում հանդես կգա ջութակահարուհի Դիանա Ադամյանը Պավարոտիի մասին նոր ֆիլմ Լեգենդար The Swingles-ը կմասնակցի «Երեւանյան հեռանկարներ» փառատոնի հոբելյանական համերգին Մարդ ե՞ն, թե՞ մարդ չեն
website by Sargssyan