USD
EUR
RUB

Deep Purple-ի վոկալիստ Իէն Գիլանը եւ Black Sabbath-ի կիթառահար Թոնի Այոմին հունիսին կժամանեն Հայաստան

 

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, Aravot.am: Ռոք երաժշտության լեգենդները՝ Deep Purple-ի վոկալիստ Իէն Գիլանը եւ Black Sabbath-ի կիթառահար Թոնի Այոմին, հունիսին կժամանեն Հայաստան, որպեսզի Երեւանում տոնեն Rock Aid Armenia բարեգործական ծրագրի 30-ամյակը:

Այցի եւ տոնակատարության կազմակերպիչներն են Մեդիամաքս մեդիա ընկերությունը եւ DoSomething կազմակերպությունը (Ավստրալիա): DoSomething-ի համահիմնադիր Ջոն Դին 1989 թվականին նախաձեռնել էր Rock Aid Armenia ծրագիրը՝ Սպիտակի երկրաշարժից տուժած Հայաստանին օգնելու նպատակով:

2019 թվականի հունիսի 5-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի բարձր հովանու ներքո Երեւանում տեղի կունենա հանդիսավոր երեկո Իէն Գիլանի, Թոնի Այոմիի եւ Ջոն Դիի մասնակցությամբ, որի ժամանակ կներկայացվի Rock Aid Armenia նախագծի պատմությունը:

Իէն Գիլանը, Թոնի Այոմին եւ Ջոն Դին կայցելեն Գյումրիի N 6 երաժշտական դպրոց, որը կառուցվել է Rock Aid Armenia/Armenia Grateful 2 Rock նախագծի շրջանակում: 

2009 թվականի հոկտեմբերին՝ Rock Aid Armenia-ի 20-ամյակի կապակցությամբ, Մեդիամաքսը եւ Do Something-ը նախաձեռնել էին Armenia Grateful 2 Rock ծրագիրը, որի շրջանակում Հայաստան էին այցելել Իէն Գիլանը եւ Թոնի Այոմին: Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոց այցի ժամանակ, որը 1989 թվականից գործում էր երկաթյա տնակներում, ռոք-աստղերը որոշեցին օգնել կառուցել նոր շենք:

2010 թ. մարտին Երեւանում անցկացվեցին Իէն Գիլանի եւ Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի բարեգործական համերգները: Նույն թվականին Իէն Գիլանը եւ Թոնի Այոմին հիմնեցին WhoCares սուպեր խումբը:

Դպրոցի կառուցման համար անհրաժեշտ միջոցների դրամահավաքը եւ շինարարությունը համակարգում էին Հայկական օգնության ֆոնդը (ՀՕՖ), Մեդիամաքսը եւ DoSomething- ը: 2013 թ. սեպտեմբերին բացվեց դպրոցի նոր շենքը՝ Իէն Գիլանի եւ Ջոն Դիի մասնակցությամբ:

«Հրաշալի է, որ Իէն Գիլանը եւ Թոնի Այոմին հունիսին Երեւանում մեզ հետ կլինեն: Արա Թադեւոսյանը եւ ես ցանկանում ենք երախտագիտություն հայտնել Իէնին եւ Թոնիին՝ Հայաստանին օգնելու իրենց անհավատալի 30-ամյա հավատարմության համար: Հունիսի 5-ի միջոցառումը թույլ կտա հայերին հիշել եւ գնահատել այն աջակցությունը, որոնք իրենց ցուցաբերել են երկրաշարժի գոտու երեխաներին», - ասել է Rock Aid Armenia-ի հիմնադիր Ջոն Դին:

MediaBrand-ի մամուլի հաղորդագրություն

Լրահոս
Թումանյանի հետքերով Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Արտավազդ Փելեշյանին Հովհաննես Թումանյան. «Դեցիմ Լաբերիոս» Կանչ Խորհրդավոր ընթրիքի պատկերագրությունն ու խորհուրդը Արկօղդ զլոյս Amazon-ում կտրուկ աճել է «Նոտղը Դամ դը Պաղի» մյուզիքլի վաճառքը Հայկական կինոյի «Անահիտները» Ավագ չորեքշաբթի Որ յաթոռ փառաց Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀԲԸՄ Բուենոս Այրեսի մասնաճյուղի տիկնանց հանձնախմբի անդամներին «Տանգոն հզոր պար է, այն հանում է մեջդ եղած տխրությունը» «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» Գութաներգ. Ձիգ տու, քաշի․ Կոմիտաս Հովհաննես Թումանյան․ Պանդուխտ եմ քույրիկ Հելեն Սեգարան անհամբեր սպասում է Շառլ Ազնավուրին նվիրված համերգին Որ սքանչելիդ ես Վահագն Հայրապետյան. «Մի գիժ բան է սպասվում» Հաղորդման հյուրն է Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը Լավագույն դաշնակահարներից մեկը՝ Ալեքսանդր Ռոմանովսկին, ելույթ կունենա Երևանում Փարիզի Աստվածամոր տաճարի արվեստի գործերը կփոխանցվեն Լուվրին Մեր աղոթական զորակցությունն ենք հայտնում բոլոր ֆրանսիացիներին, Կաթոլիկ մեր Քույր Եկեղեցուն Որ Արարիչդ ես Կոմիտաս․ Քնարերգություն Հովհաննես Թումանյան․ Օ՛, լո՛ւռ կաց, ընկե՛ր․․․ Ախալցխայում նշվել է Վահրամ Գայֆեճանի 140 ամյակը Ավագ եկուշաբթի Ապրիլի 15-ին կմեկնարկի Ազգային գրադարանային շաբաթը՝ նվիրված Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի 150-ամյակներին Ավագ շաբաթ ՀՊԿՆ-ի հետ ելույթ կունենա «Գինեսի» ռեկորդակիր ջութակահար Նիկոլայ Մադոյանը Ծաղկազարդ (Տիրոջ մուտքը Երուսաղեմ) «Յուրաքանչյուր մարդ եզակի է որպես սուբստանցիա, հնարավոր չէ նրան փոխարինել» Ֆրանսիացի գեղանկարիչ Նիկոլա դե Լարժիլյեի կտավը նվիրաբերվել է Մայր Աթոռին Աղասի Այվազյան․ Օրհաս Հովհաննես Թումանյան․ Սովի ժամանակից «Երիտասարդ արտիստների համերգաշար» նախագծում հանդես կգա ջութակահարուհի Դիանա Ադամյանը Պավարոտիի մասին նոր ֆիլմ Լեգենդար The Swingles-ը կմասնակցի «Երեւանյան հեռանկարներ» փառատոնի հոբելյանական համերգին Մարդ ե՞ն, թե՞ մարդ չեն
website by Sargssyan