Կաննի փառատոնում մրցելու է 19 ֆիլմ

Կաննի փառատոնում մրցելու է 19 ֆիլմ

Կաննի կինոփառատոնը հայատարարել է այս տարվա ծրագիրը։ Մրցութային ծրագրում ընդգրվել է 19 ֆիլմ, այդ թվում Պեդոր Ալմադովարի, Քսավյե Դոլանի, Դարդեն եղբայրների և այլ ռեժիսորների նոր ֆիլմեր։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այդ մասին հայտարարել է փառատոնի գլխավոր տնօրեն Թերի Ֆրեմոն։

«Դուք կտեսնեք ամերիկյան զոմբիներ, նկարիչներ և նկարչուհիներ, երգիչներ, ոստիկաններ, դատավորներ, միգրանտներ՝ ահա բոլորը, որոնք ընդգրկվել են փառատնի ծրագրում»,- ասել է նա։
Այս տարի փառատոնն անցլացվելու է մայիսի 14-15-ը, այն բացվելու է Ջիմա Ջարմուշի «Մահացածները չեն մահանում» ֆիլմով։

Ոչ մրցութային ծրագրում ցուցադրվելու է ֆրանսիացի դասական Կլոդ Լելուշի «Կյանքի լավագույն տարին», Էլթոն Ջոնի երաժշտության մասին Դեքստեր Ֆլեթչերի ֆիլմերը, Նիկոլաս Վինդինգ Ռեֆնայի նոր սերիալից երկու հատված։

Աղբյուր՝ Panorama.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում