Գրական Բլոգ
Վահագն Դավթյան․ Քարե քնքշանք
Լեռ ու անդունդ, ձոր ու կատար,Ապառաժներ պատառ-պատառ,Քարե թռիչք, քարե անկում...Կապույտ մշուշ, կապույտ եթեր,Ու կապույտից պոկված գետեր,Որ կապույտով են հորձանքում...
Լեռներն այստեղ բարձր են այնքան,Որ շանթակերպ արծիվն անգամԹև չի բախում նրանց ձյունին,Վիհերն այստեղ խորն են այնքան,Որ ձմեռվա կեսին անգամԲո՜ց է հագնում հանկարծ հոնին:
Ժայռերն այստեղ կարծր են այնքան,Պղնձաջիղ, որձամկան,Որ բ...
Ռազմիկ Դավոյան. Իմ ձայնը անմարմին, անգլուխ...
Իմ ձայնը՝ անմարմին, անգլուխ,Իմ ձայնը՝ դողդոջուն շրթունքներ.-Ակունքներից ծնվող մառախուղի նմանԻմ ձայնը փնտրում է քո մանրիկ ականջները:Եվ մատներս՝ աննյութ ու թափանցիկ,Եվ մատներս՝ տխուր ճառագայթներ,Փնտրում են, որ փակեն քո մանրիկ ականջները,Որ փակեն,ՉլսեսԶարհուրանքը ձայնիս,Մոռանաս կարոտի արևոտ առասպելը:Եվ այնժամ քո սրտից,Ինչպես խուլ անձավից,Կլսես աչքերիս մռունչը անձրևոտ.-Կդողա մարմինը...
Ընկածները
Կռիվներում ընկան նրանք.Ամեն մեկը՝ մի տան ճրագ,Ամեն մեկը՝ մի մոր որդի,Ամեն մեկը՝ մի աղջկաԵրազանքը անապական,Կնոջ՝ սերը, հոր՝ ապագան...Ամեն մեկը՝ անգիր մի վեպ,Ամեն մեկը անգին մի կյանք... Ամեն մեկը ընկան ա՛յլ կերպ.Մերթ՝ ջրի մեջ, մերթ՝ հողի տակ,Մեկը սրով, տասը՝ հրով,Մեկը՝ արդեն հայտնի հերոս,Տասը՝ հերոս դեռ չդարձած,Մեկը՝ իր մոր արցունքներովԹաց նամակը դեռ չընթերցած,Տասը՝ նամակ սպասելի...
Առավել ծածուկ, մեկ-մեկ բացահայտ
Առավել ծածուկ, մեկ-մեկ բացահայտ,Երբեմն պղտոր, երբեմն հստակ,Մեկ խոտորնակի, մեկ-մեկ անխոտոր -Ապրում եմ այսպես հին երկնքի տակ։Ծածուկ եմ, երբ որ երկինքը մութ է,Արփին քնած է, ամպը՝ խռով,Եվ բացահայտ եմ, երբ այգն արթուն է,Երկինքը լուրթ է, ամպն՝ անխռով։Հստակ եմ, երբ որ շուրջս խաղաղ է,Օրը ուրախ է ու սիրտը բաց,Պղտոր եմ, երբ որ խառնաշփոթ է,Մահագույժ օր է, աղմուկ ու լաց։Խոտորնակի եմ, երբ խ...
Մռայլ գիշերն է լռում
Մռայլ գիշերն է լռում,Խավար գիշերն ամենուր,Ես վառել եմ խավարումԻմ ճրագը ոսկեհուր…
Ստվերները ծածանուտԿերերան ու կըհանգչեն,Կըզգամ քայլը քո ծանոթ,Քո խոսքերը կըհնչեն։
Դու անկարծ կըհայտնվես,Անակնկալ դու կըգաս,Քաղցր սուտով կըխաբես,Կըսիրես ու կըգթաս։
Եվ մենության այս միգում,Ու խավարում այս մեռածՍեր կըվառես իմ հոգում,Ազատությո՜ւն ու երա՜զ…
Մեղմաքայլ կըհեռանաս,Ես կըմնամ...
Ժայռից մասուր է կաթում
Ժայռից մասուր է կաթում,Կարմիր սարսուռ է կաթում,Ձորում մշուշ է։
Առուն մասուր է տանում,Կարմիր սարսուռ է տանում,Ի՜նչ էլ աշխույժ է։
Առուն բարի է այնպես,Հասկանալի է այնպես,Այնպես անուշ է։
Նա երկնչում է քարից,Բայց երբ թռչում է քարից,Ահռելի ուժ է։
Առուն ինչպես կլռի,Սերս եկել է ջրի,Ձեռքինը կուժ է։
Առուն մասուր է տանում,Կարմիր սարսուռ է տանում,Աշուն է, ուշ է։
Համո ՍԱՀՅԱՆ
Թադևոս Տոնոյան․ Հայաստան
ՀայաստանԸնթածիրը քո մի՞թե վերջացավ,Անցավ երկինքը քո գլխից արդեն.Դեմ է առել քեզ մի ստերջացավ,Ծավոտ լեռներդ մաշվե՜լ ու հա՜րթ են։
Հուսահատությունն՝ իբրև յաթաղան,Տաղանդը մտքիդ կտրում է փերթ-փերթ,Երթդ կանգնել է, ու ներկադ դաղվածԹախանձում է քեզ, կաղկանձում՝ վրե՛ժ,
Որ սպանվում են հպարտությո՛ւն, սե՛ր,Սերտաճած լքման ցավին, որ փուչ է,Ու չեղավ մեկը, որ շուրթ չքսերԶեռացող ստի աղին քարկճե...
Սամվել Կոսյան․ Խաղադրույք
1.Ո՞ւմ մեղքն է շատ և ումը` քիչ,ում պարտություններն են արդարացված,ում հաղթանակներն են փուչ ու ոչինչև ում վերքերն են դեռ չփակված:
Ահա սկիզբը, վերջն իր դուռը դեռ չի գտել,քայլերը շարունակում են ծուղակներին,հաղթողները սատանային մտերմացել,ժեռ քարեր են նետում պարտվածներին:
Պարտվածների մոտ են քարերն արդեն,ո՞վ ուժ ունի, սակայն, դրանք հետ նետելու,ե՞րբ է ժամը իրենց, ե՞րբ է, դեռ չգիտեն`ո...
Ավագ Եփրեմյան․ Երկիր և Ջրեր
Այն Երկիրը, որը նման էուրիշ երկրների, Հայաստանը չէ,և Հայաստան չէ առհասարակ.
բանաստեղծություն է, որը, գուցե,գրել են ներշնչանքից առաջ կամ հետո,ստվեր, որը չի ճանաչում իր լույսը,խաղաղություն չընդգրկող պատերազմ,ցերեկվա խավար, գիշերվա բնազդ,մարգարե, որ ժամանակների մեջ պարապթափառելով՝ անհուսորեն հետ է ընկելԺամանակից, պարտություն է կամհաղթանակ, երբ ճակատամարտ չկա էլ,մահ է, որ հասու է ...
Ամեն բան հարաբերական է տիեզերքում․․․
Ամեն բան հարաբերական է տիեզերքում,բացառությամբ այն սերը,որ ես ունեմ քո նկատմամբ:Եվ իմ սերը ասաց` լույս լինի,քո աչքերը եղան.տեսավ, որ աչքերդ չքնաղ են,սպիտակ մասը ցերեկ կոչեց,սևը` գիշեր,որ ամեն օր քնի և արթնանա քո կոպերի տակ:Սերը ասաց` երկինք լինի,քո հայացքը եղավ,ասաց` երկիրը լինի,քո ձեռքերը եղան,որ պինդ գրկեն իրեն,հանկարծ չընկնի ջրերի վրա:Սերը ուզեց արև լինի,քո համբույրը եղավ,ու...
Ամպել էին, մթնել էին
Ամպել էին, մթնել էին Դեմի լեռները,Պարան-պարան կապում էին, Ա՜խ, մեր բեռները։Կապում էին աման-չաման Ու հին կարպետը,Թողնում էին մեր թթենին,Մեր տունն ու գետը:Կապում էին վերմակ ու բարձՈւ հին պղինձը,Թողնում էին ոսկե առուն,Մեր դաղձն ու սինձը:Դարսում էին, կապում էինՄեր ճամփի հացը,Թփերի տակ թողնում էինԾիծաղս ու լացս:Պարան - պարան կապում էին,Ա՜խ, մեր բեռները,Ամպերի տակ թողնում էինՄեր հին ...
Ամենաընթերցված

Times

Sport
website by Sargssyan