Գրական Բլոգ
Վարդան Հակոբյան․ Խոստովանություն
ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ
Ես նորից հիշում եմ քեզ,եւ պահը ունենում է խորհուրդ,եւ օրը ունենում է արեւ,եւ սիրտը ունենում է կարոտ,եւ դու իմն ես դառնում ավելի։
Ես նորից ներում եմ քեզ,եւ լույսը ունենում է աղջիկ,եւ հույսը ունենում է ճամփա,եւ միտքը մոտենում է ափին,եւ դու իմն ես դառնում ավելի։
Ես նորից կանչում եմ քեզ,եւ ճամփան ունենում է ետդարձ,եւ խոտն ունենում է ծաղիկ,եւ հավքն ունենում է երգե...
Գուրգեն Խանջյան․ Համբերություն քեզ, մարդ ջան…
Մտածում եմ՝ Ադամի ու Եվայի վտարումը Եդեմական այգուց (դրախտից), նրանց տեղափոխումն այլ վայր, ուր շրջակայքն այլևս բարեկամական չէր, այլ խիստ թշնամական, ուր իրենց հացը պիտի տանջանքով վաստակեին, նույն մոլորակի սահմաններում չէր, որ կատարվեց: Եդեմն այլ մոլորակ էր, աքսորավայրը՝ այլ, այսինքն՝ այս, ուր այժմ էլ բնակվում ենք, բայց միշտ նայում ենք երկինք՝ բնազդում դրոշմված հիշողությամբ Եդեմը...
Քեզ
Չէիր եկել դու դեռ, դեռ ինձ համար կյանքում Դու չկայիր անգամ, միակ իմ սեր, Բայց իմ պատանության թախծոտ երազանքում Ես քո պատկերն էի լույսից հյուսել: ՈՒ դու եկար հանկարծ, եկար անակնկալ, Եկար որպես գարնան շունչը մաքուր, Հպարտորեն եկար ու քնքշորեն եկար, Եկար որպես մուսա ու որպես քույր: Մոլորվել էր գիշերն աչքերիդ մեջ խորին, Դողում էր քո կրծքին ծանր մի ծամ, Դու նրբիրան էիր, որ...
Հո՞ երթաս, մարդ Աստծո
Խոհագրություն
Հենց այս պահին, բարեկամ, ընդհատիր տողը, դուրս եկ փողոց և առանց ընտրելու, պատահածին հարցրու` ի՞նչ է անհրաժեշտ այս կյանքն ապրելու համար: Հերթականությամբ թվարկվող նյութական արժեքներ կլսես միայն: Դժվարությամբ, մանրակրկիտ փնտրելով` հնարավոր է գտնես մեկին, ով նախ հոգևորը նշի, հետո իրեն ապահովող նյութականը թվարկի, ասի` առաջինը խոսքը, հետո հացը:
Այդպես կարող եմ մտածել ե...
Վահան Տերյան․ Սին խոսքերի մեջ
Սին խոսքերի մեջ, զվարթ ամբոխումՇրջում եմ, բայց միշտ, հեռո՛ւ եմ, չըկամ.Ապրում եմ թաքուն և իմ հեզ հոգումԱղոթք եմ անում ցնորք-աղջկան…
Ձեզ հետ եմ, բայց միշտ հեռո՜ւն եմ, հեռո՜ւն,-Ունեմ ես թովիչ մի առանձնարան, -Տանջանք է այնտեղ և զոհաբերում,Եվ թախիծ, և երգ, և աղոթք նրան…
Եվ այնտեղ է նա,- ոչ այս աշխարհում,-Մաքուր ու պայծառ պատկերը նրա.Ես տառապանքըս բախտ եմ համարումՈւ ծ...
Լևոն Խեչոյան․ Շաբաթ, կիրակի
Հարութը գիտեր` այլմոլորակայինը ինչի է եկել, ուզում էր, որ խոսակցությունը նրա հետ կայանար, երբ երկուսով միայնակ կմնային:
Հարութը ցանկանում էր, որևէ պատրվակ բռնելով, տղաներին, բուժքրոջը կարճ ժամանակով սենյակից ինչ-որ տեղ ուղարկել:
Այլմոլորակայինն էլ, կարծես, դիտավորյալ էր այդ պահն ընտրել, որ նրանք էլ ներկա գտնվեին:
Տղաները նրա հետ զրուցում էին` թշշացող հանքային սառը ջուր խմելո...
Ռազմիկ Դավոյան․ Քամիները բոլոր
Քամիները բոլոր, քամիները բոլոր,Ինձ թվում է թաքունԱմեն տարի մի օր,Սուր-սուրալով, կամ թեՓափուկ թավալգլոր,Հավաքվում են մի տեղՔամիները բոլոր:Եվ աշխարհի վրա, եւ աշխարհի վրաՔարանում է հանկարծՀողը հազարամյա,Ու քարերը քարեՇնիկներ են դառնում,Տիեզերքում մի մեծԼռություն է հառնում,Ասես հողը մեկիցԵրկինք է համբառնում:Ուռուցիկ են դառնումԵվ ծովերը բոլոր,Օվկիանոսներն ամեն,Որ խորքերից իրենց անհո...
Եզերքը Աիդ
Հոգու հեռավոր դարպասից անդին, Ուր մշուշ է, մեգ, - Ուր թանձր միգում վխտում են մթին Կասկածները նենգ, Ուր չի թափանցում նայվածքը երբեք: - Խոհը միամիտ, - Կա մի մութ եզերք, անունը - Աիդ:
Հոգու այդ վերջին դարպասի առաջ Հսկում է անքուն Այդ մութ եզերքի արքան աներազ - Սևահեր մի շուն՝ Կույր նայվածքը իր կուրորեն հառած Հիվանդոտ մուժում:
Հսկում է, մռայլ, իր եզերքը մառ, Իր եզերքը հին, Ուր վե...
Մեղա
Ես այն եմ, ինչպես եղա.Սասունցի մի որբ տղա, Արածիս համար կյանքումՉասացի երբեք` մեղա:
Պաշտոնին, փառքին, գովքինԱնհաղորդ, հեռու եղա,Չարածիս համար կյանքումՉասացի երբեք` մեղա:
Իմ սրտի հևքն ու երգըԻմ երկրի համար եղավ,Չարեցի մի բան կյանքում,Որ գոռամ` մեղա, մեղա:
Պալատի երգիչ չեղա,Միշտ հողին մոտիկ եղա,Սիրեցի միայն նրանց,Ով բռնեց փոցխ ու եղան:
Բայց վերուստ տրված բախտիսՏարաժամ շուտ ձյ...
Լևոն Խեչոյան․ Հայրս
Դպրոց էի հաճախում, արձակուրդներին սարերում ոչխար էի արածեցնում, մերոնց հետ կարտոֆիլն էի ցանում, մարգագետնում խաղում էի, քամուց ծածանվող շրջազգեստների տակից աղջիկների սպիտակ շապիկների ծայրերն էի տեսնում` կարմիր նախշազարդ ծաղիկներով, ու շունչս կտրվում էր․ պապիս թաղեցինք, հետո ավարտական երեկոյի վերջին զանգը եղավ, ամբողջ դասարանով, դիրեկտորն էլ մեզ հետ, երգեցինք «Լենին, դու կ...
Ամենաընթերցված

Times

Sport
website by Sargssyan